«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հացադուլ է հայտարարել

Հացադուլ է հայտարարել
09.09.2016 | 07:18

Վանո Սիրադեղյանի «գործով» ցմահ ազատազրկված Արմեն Տեր-Սահակյանը մեկ շաբաթից ավելի է՝ հացադուլ է հայտարարել` պահանջելով վերանայել վաղաժամկետ ազատման կարգը, որը Հայաստանում չի գործում: Նա նաև պահանջել է հանդիպում նախագահի վերահսկողական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանի հետ, ով ոչ այցելել է դատապարտյալին, ոչ էլ որևէ ձևով արձագանքել:

Միայն ՔԿՀ-ի բժիշկներն են մեկ անգամ այցելել նրան: Ի դեպ, վաղաժամկետ ազատման խնդիրը հուզում է բոլոր ցմահ ազատազրկվածներին, ովքեր արդեն քսան և ավելի տարիներ անազատության մեջ են և օրենքով պետք է արդեն դրսում լինեին, սակայն անհիմն պատճառաբանություններով մշտապես մերժում են ստանում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1265

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ