«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Պերմյակովը խոսե՞ց

Պերմյակովը խոսե՞ց
22.04.2016 | 18:08

Գյումրիում` 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում, շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը: Դատարանն այս նիստի ժամանակ շարունակեց լսել Պերմյակովի նախաքննական ցուցմունքները: Ըստ ցուցմունքներից մեկի` նա խնդիր չի ունեցել ռազմաբազայում` ոչ հրամանատարների, ոչ զինվորների հետ, խնդիր չի եղել նաև տանը, բնակության վայրում: Ծառայության վայրը լքելու միակ պատճառը եղել է կարոտը: Զենքն իր հետ վերցնելով` Պերմյակովը նպատակ է ունեցել հագուստ ու որոշակի գումար ձեռք բերել: Իր մտադրության մասին որևէ մեկին չի տեղեկացրել: Քննիչների հարցին, թե Պերմյակովը տեղյա՞կ է Հայաստանի և Ռուսաստանի հեռավորության մասին, Պերմյակովը նշել է, որ տեղյակ է, իսկ հասնել մտադիր էր որևէ բեռնափոխադրամիջոցի օգնությամբ: Այն հարցին, թե Գյումրիում ինչպես է քայլել ինքնաձիգը ձեռքին, Պերմյակովը նշել է, որ այն թաքցրել է ձմեռային բաճկոնի տակ: «Կարծում էի` կկարողանամ հասնել Չիտա, իսկ այնտեղ ենթադրում էի` ոչ ոք չի գտնի: Ես նպատակ չունեի սպանություն կատարելու, պարզապես ցանկանում էի վախեցնելով քաղաքացիական հագուստ ու որոշակի գումար ձեռք բերել»,-նշել է Պերմյակովը: Հարցին, թե ինչո՞ւ է հանցանքը կատարելուց հետո դեպքի վայրում թողել զենքը, սաղավարտը, հագուստը, Պերմյակովը նշել է, որ ծանր էին:
Նա ասել է, որ մինչև Ավետիսյանների բնակարան մտնելը մոտ հինգ րոպե ուժեղ թակել է դուռը, երբ արձագանք չի եղել, իր դանակի օգնությամբ պատուհանի ապակին հանել ու ներս է մտել: Քննիչների հարցին, թե ինչու մեղայականով չի ներկայացել, Պերմյակովը պատասխանել է, որ վախեցել է քրեական պատասխանատվությունից: Նա նշել է, որ Ավետիսյանների տան մոտ ինքնաձիգը ձեռքին իրեն մի մարդ է տեսել, բայց ոչինչ չի ասել: Նույնիսկ ինքն է զարմացել, որ ոչինչ չի ասել, սակայն մյուս ցուցմունքներում այդ մարդու մասին չի նշել, հակասական ցուցմունքներ կան նաև տաքսու վարորդի հետ կապված. մի դեպքում` նշել է, որ հեռախոսի միջից գտնելով «Արթուր-տաքսի» գրությունը, զանգել ու ուտելու շաուրմա ու խմելու բան է պատվիրել, բայց մյուս ցուցմունքներում հերքել է: Հեռախոսազանգ չի եղել նաև հեռախոսի մեջ: Ցուցմունքներից մեկում նաև նշել է, որ արտաամուսնական մեկ երեխա ունի: Այս փաստը ևս մյուս ցուցմունքներում չի եղել:
Հերթական հարցաքննության ժամանակ, երբ քննիչը նշել է, որ Պերմյակովի պատմածն ու վարքը չի համապատասխանում իրականությանը,Պերմյակովը նշել է. «Թքած ունեմ ձեր կարծիքի վրա»:

Դիտվել է՝ 1043

Մեկնաբանություններ