ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Ովքե՞ր են օմբուդսմենի թեկնածուները

Ովքե՞ր են օմբուդսմենի թեկնածուները
06.02.2016 | 18:18

ՀՀԿ խմբակցության նիստից հետո Վահրամ Բաղդասարյանն ասել է, որ ՄԻՊ-ի պաշտոնում ներկայացնելու են ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին առաջադրել է անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, նրան պաշտպանում է նաև ՕԵԿ-ը: Մակար Եղիազարյանին առաջադրել է ԲՀԿ խմբակցությունը, Նարեկ Ալոյանին՝ Տիգրան ՈՒրիխանյանը: ՀԱԿ-ը դեռ չի որոշել՝ թեկնածու կառաջադրի, թե ոչ: ՀՅԴ-ն ևս դեռ թեկնածու չունի: ՄԻՊ-ի թեկնածուների փաստաթղթերը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը մինչև փետրվարի 9-ը ժամը 18:00-ն է:

Դիտվել է՝ 1351

Մեկնաբանություններ