ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ինչո՞ւ էր Զուրաբյանը ՍԴ գնացել

Ինչո՞ւ էր Զուրաբյանը ՍԴ գնացել
19.12.2015 | 12:24

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը դեկտեմբերի 18-ին հրաժարվել է ընդունել ԱԺ ՀԱԿ խմբակցության և ԱԺ 19 պատգամավորների` դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անվավեր ճանաչելու հայցադիմումը՝ հղում կատարելով Սահմանադրության 101-րդ և ՍԴ-ի մասին 63-րդ հոդվածին: ՍԴ դիմելու համար անհրաժեշտ էր 27 պատգամավորի ստորագրություն, ՀԱԿ-ը հավաքել էր 19-ը։

Դիտվել է՝ 1191

Մեկնաբանություններ