ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Ցուցակներում կան 110 անհատական տվյալների համընկումով 220 ընտրողներ

Ցուցակներում կան 110 անհատական տվյալների համընկումով 220 ընտրողներ
06.12.2015 | 14:16

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց վերջնական ցուցակներում կան 110 անհատական տվյալների համընկումով 220 ընտրողներ՝ հայտնում է Հայաստանի ոստիկանությունը՝ իր պաշտոնական կայքէջում հրապարակելով միևնույն անհատական տվյալներ ունեցող (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ) անձանց ցանկը՝ ըստ ընտրատարածքների և ըստ ընտրական տեղամասերի:

Դիտվել է՝ 1147

Մեկնաբանություններ