ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Հանրաքվեին ընդառաջ ԱԺ կներկայացվի Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ

Հանրաքվեին ընդառաջ ԱԺ կներկայացվի Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ
15.10.2015 | 20:07

Կառավարության այսօրվա նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Հովհաննես Սահակյանի, Արտակ Դավթյանի, Գագիկ Մինասյանի և Գագիկ Մելիքյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում էր փոփոխություններ մտցնել Ընտրական օրենսգրքում և նույնականացման քարտերի մասին ՀՀ օրենքներում: «Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը, երբ տրամադրվում էր նույնականացման քարտ, դրա հետ տրամադրվում էր նաև անձնագիր: Մեր Ընտրական օրենսգիրքը նախաձեռնում է, որ ընտրություններին պետք է մասնակցել անձնագրերով, բայց 2014 թվականի հունվարի 1-ից հետո այդ անձնագիրը, որի մասին մենք խոսում ենք, տրամադրվում է այն դեպքում, երբ մարդը որոշել է ճանապարհորդել, բայց ՀՀ-ի սահմանում որպես անձը հաստատող փաստաթուղթ տրամադրվում է նույնականացման քարտ: Հաշվի առնելով այս հանգամանքը` պատգամավորներն առաջարկում են հնարավորություն ընձեռել քվեարկությանը մասնակցել նաև նույնականացման քարտերով»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Նա ընդգծեց, որ եթե քարտը պլաստիկ է, դրա վրա չի կարող դրոշմակնքում դրվել:
Ղեկավար-նախարարը հավաստեց, որ դրոշմակնիք դնելը չի կարող առիթ դառնալ ընտրակեղծիքների համար և օրինակ բերելով` նշեց. «Ընտրական ցուցակները հրապարակվում են էլեկտրոնային տեսքով, և յուրաքանչյուր անձ կարող է ներբեռնել այդ ցուցակներն ու ուսումնասիրել, թե այդ նույն անուն, ազգանունով, ծննդյան թվով անձինք հայտնվե՞լ են տարբեր ցուցակներում, թե՞ ոչ: Նշեմ, որ նախորդ ընտրությունների ժամանակ Հայաստանում 220 նույնանուն մարդիկ են եղել, որոնք ստուգվել են և իսկապես տարբեր մարդիկ են, բայց նրանց անուն, ազգանուն, հայրանունը և ծննդյան ամսաթվերը նույնն են»: Դավիթ Հարությունյանն ասաց, որ պատգամավորների առաջարկությունը կառավարության համար ընդունելի է, և կառավարությունը համաձայն է ընդունել այդ նախագիծը:
Այս առիթով վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Մենք այլ լուծում էլ չունենք, որ չհամաձայնենք: Ազգային ժողովը շատ ճիշտ առաջարկ է անում: Մոտ 5000 քաղաքացիներ ունեն այդ քարտը, փաստորեն, ով անձնագրով է ընտրելու, դրվելու է կնիք, ով նույնականացման քարտով` ոչ»:

Դիտվել է՝ 1016

Մեկնաբանություններ