ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Փերինչեքը Հայոց ցեղասպանության ժխտման գործով հաղթանակ տարավ Եվրադատարանում

Փերինչեքը Հայոց ցեղասպանության ժխտման գործով հաղթանակ տարավ Եվրադատարանում
15.10.2015 | 20:03

Եվրոպական դատարանի Մեծ պալատը հրապարակեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավաճիռը՝ հօգուտ Դողու Փերինչեքի։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ստրասբուրգում այսօր կայացած դատական նիստում վճռեց, որ Շվեյցարիան խախտել է Դողու Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: «ՄԻԵԴ-ի 17 դատավորներից բաղկացած Մեծ պալատի վճիռը վերջնական է և վերջակետ է դնում 2007 թվականից ի վեր Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով իրավական վճիռների և բողոքարկումների շղթային»,- տեղեկացնում է Swissinfo.ch կայքը: Թուրքական աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը առաջին անգամ հայտնվեց մամուլի ուշադրության կենտրոնում 2005-ին, երբ Շվեյցարիայում երեք տարբեր հանրային միջոցառումների ժամանակ հանդես եկավ հայտարարություններով, որ 1915-18 թթ․ Օսմանյան կայսրությունում 800 հազարից 1 միլիոն 800 հազար հայերի մահը ցեղասպանություն չէ: 2007-ին Փերինչեքը դարձավ առաջին անձը, որ Շվեյցարիայում դատապարտվեց Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Տարիներ անց, սակայն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռեց, որ այդ որոշմամբ Շվեյցարիան խախտել է Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: Բեռնը, ընդդիմանալով որոշմանը, բողոքարկեց Փերինչեքի գործով ստրասբուրգյան դատարանի որոշումը՝ պաշտպանելով սեփական օրենսդրությունը։ Շվեյցարիան առաջին պետությունն է, որը քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը: Հետագայում Շվեյցարիայի օրինակին հետևեցին նաև Սլովակիան, Հունաստանը, որտեղ նույնպես Հայոց ցեղասպանության հերքումը քրեորեն պատժելի արարք է
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով շվեյցարական դատարանը սխալ է վարվել Հայոց ցեղասպանությունը ժխտող Դողու Փերինչեքին քրեական պատասխանատվության ենթարկելով, սակայն Հայոց ցեղասպանության մասով ոչ հայանպաստ ձևակերպումները վճռից հանվել են կամ խմբագրվել Հայաստանի օգտին, այսինքն՝ Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ չի դրվում: Համաձայն ՄԻԵԴ-ի որոշման՝ Շվեյցարիայի դատարանների՝ Փերինչեքի դեմ հրապարակած դատավճիռը հակասում է խոսքի ազատության իրավունքին:
Դատավորները որոշել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական
համաձայնագրի 10-րդ հոդվածի խախտում։ Ըստ դատարանի հրապարակած վճռի՝ կոնվենցիայի 8-րդ հոդվածը (անձնական կյանքի իրավունքը հարգելը) երաշխիքներ է ապահովում ցեղասպանության զոհերի և նրանց իրավահաջորդը հանդիսացող մերօրյա հայ հասարակության իրավունքների պաշտպանության համար:
Դատարանը փորձել է հավասարակշռություն պահպանել խոսքի ազատության իրավունքի և անձնական կյանքի իրավունքի միջև՝ հաշվի առնելով գործին հատուկ հանգամանքները և ձեռնարկված միջոցների ու բուն նպատակի համաչափությունը:
Ըստ դատարանի եզրակացության` ժողովրդավարական հասարակությունում հարկ չկա Փերինչեքի հանդեպ կիրառել քրեական պատասխանատվության միջոցներ՝ հայկական համայնքի իրավունքների պաշտպանության համար:
ՄԻԵԴ վճռում նշվում է նաև, որ Փերինչեքի հայտարարությունը չի պարունակել ատելության կամ անհանդուրժողականության տարր, և այն չէր կարող դիտվել որպես հայության արժանապատվությունը ոտնահարող կոչ (ինչը քրեորեն պատժելի է Շվեյցարիայի օրենսդրությամբ): Ըստ ՄԻԵԴ-ի վճռի՝ շվեյցարական դատարանը Փերինչեքին քննադատել է միայն Շվեյցարիայում ընդունված տեսակետներից շեղվող կարծիք արտահայտելու համար՝ այդ կերպ խախտելով Կոնվենցիայի 10-րդ հոդվածով սահմանված վերջինիս խոսքի ազատության իրավունքը: Դատարանն ընդգծել է, որ այդ գործի շրջանակներում կարևոր չէ նշել, թե արդյոք Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ տեղի ունեցածը ըստ միջազգային իրավունքի ցեղասպանություն է եղել, թե ոչ: Վճռում ասվում է նաև, որ ՄԻԵԴ-ի իրավասությունների մեջ չի մտնում քրեական պատասխանատվություն պահանջող հարցի առնչությամբ անել իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որևէ հայտարարություն:

Դիտվել է՝ 1049

Մեկնաբանություններ