Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Հաագայի դատարանի դատախազը կհետաքննի ռուս-վրացական պատերազմի երկու կողմերը

Հաագայի դատարանի դատախազը կհետաքննի ռուս-վրացական պատերազմի երկու կողմերը
14.10.2015 | 18:13

Միջազգային քրեական դատարանի դատախազը երեկ հայտարարել է, որ կհետաքննի 2008-ի ռուս - վրացական պատերազմի երկու կողմերը՝ ներառյալ խաղաղապահների սպանություններն ու խաղաղ բնակիչների վրա հարձակումները: Ըստ Ֆատու Բենսուդայի՝ ակնհայտ է, որ վրացական և հարավօսական ուժերը հարձակվել են խաղաղապահների վրա, նույնքան ակնհայտ է, որ ավելի քան 113 էթնիկ վրացի սպանվել, իսկ 18 500-ը իրենց տներից վտարվել են: Դատախազը ենթադրում է, որ այս հանցագործությունները կատարվել են «ռուսական զինված ուժերի հնարավոր մասնակցությամբ»:

Դիտվել է՝ 1033

Մեկնաբանություններ