ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Human Rights Watch-ը մտահոգություն է հայտնել Երևանում ոստիկանների գործողությունների վերաբերյալ

Human Rights Watch-ը մտահոգություն է հայտնել Երևանում ոստիկանների գործողությունների վերաբերյալ
25.06.2015 | 12:20

Հունիսի 23-ին ոստիկանությունը ուժ է գործադրել հիմնականում խաղաղ բողոքի ակցիան ցրելու համար, որ մտահոգությունների առիթ է մարդու իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ, հայտարարել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը: Իշխանությունները պետք է անհապաղ մանրակրկիտ և անաչառ հետաքննություն անցկացնեն, պարզելու՝ ոստիկանների գործողությունները համաչա՞փ էին, և եթե ոչ՝ պատասխանատվության ենթարկեն պաշտոնյաներին, ովքեր պատասխանատու են անհամաչափ ուժ գործադրելու համար: «Եթե անգամ Երևանում անցկացված ցույցը արտոնված չէր, դա չի արդարացնում հիմնականում խաղաղ ցուցարարների և միջոցառումը լուսաբանող լրագրողների դեմ ֆիզիկական բռնությունները»,- հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչ Գիորգի Գոգիան: «Ցուցարարներին ծեծած և լրագրողների աշխատանքը խոչընդոտած ոստիկանները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- հավելել է նա:
Human Rights Watch-ը հիշեցնում է, որ Հայաստանը մի շարք պարտավորություններ է ստանձնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակում, և պարտավոր է հարգել հավաքների ազատության իրավունքն ու զերծ մնալ ցուցարարների նկատմամբ ճնշումներից:

Դիտվել է՝ 1020

Մեկնաբանություններ