ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Պար և ջո՞ւր

Պար և ջո՞ւր
23.06.2015 | 00:47

Ազատության հրապարակում էլեկտրաէներգիայի թանկացումը չեղյալ հայտարարելու պահանջով «Ո՛չ թալանին» նախաձեռնության սկսած նստացույցի մասնակիցների պահանջի վերջնաժամկետը սպառվեց երեկ, ժամը 19.00-ին, նրանց որևէ պատասխան չտրվեց: Մի քանի պարից ու կարճ քննարկումից հետո հանրահավաքի մասնակիցներին Վաղինակ Շուշանյանը ներկայացրեց խաղաղ ցույցի օրինականության հիմքերը, և Ազատության հրապարակը որոշում ընդունեց շարժվել Բաղրամյան 26՝ նախագահի նստավայր: Մինչ այդ, համարյա կեսօրից Բաղրամյան և Դեմիրճյան փողոցները արդեն «պատրաստված էին»՝ ոստիկանական զորքերի և հատուկ տեխնիկայի կուտակումներով՝ ջրցան մեքենաներ և փշալարերի մեքենաներ, մահակներով ու հատուկ միջոցներով զինված ոստիկաններ:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի զգուշացումները, որ երթն անօրինական է, և ոստիկանությունը կարող է կասեցնել, ազդեցություն չունեցան: Ցուցարարները շարժվեցին Բաղրամյան պողոտայով և Սահմանադրական դատարանի մոտ՝ զորքերից մի քանի մետրի վրա կանգ առան: Վալերի Օսիպյանը հաղորդեց, որ նախագահը պատրաստ է կազմակերպիչներից երեք-չորս հոգու ընդունել, բայց ցուցարարները մերժեցին: Մի քանի ժամ ցուցարարները նստացույց արեցին Բաղրամյան պողոտայում, ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որ «Անօրինական հավաքի կազմակերպիչները իրականացնում են անօրինական երթ դեպի ՀՀ նախագահի նստավայր: Չնայած ոստիկանության բազմաթիվ զգուշացումներին, կազմակերպիչները ոստիկանության օրինական պահանջներին չեն ենթարկվում», ուստի ոստիկանությունը, հիմք ընդունելով օրենքները, «Երթի մասնակիցների կողմից ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում երթը այլևս չի համարվի խաղաղ և օրենքով սահմանված կարգով կդադարեցվի:
Ոստիկանությունը զգուշացնում է, որ իր լիազորությունների իրականացման ընթացքում իրավասու է իրավախախտների նկատմամբ կիրառել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ»: Մի քանի ժամ շարունակ քաղաքացիները սպասում էին: «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը հայտարարեց, որ ոստիկանները իրենց եղբայրներն են, և ոստիկանների հետ որևէ խնդիր չունեն ու չեն սպասում Սերժ Սարգսյանին, սպասում են նրա որոշմանը՝ չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երեկ կայացավ համահայկական սոցիալական բունտի առաջին արարը՝ Երևանից բացի բողոքի ցույցեր եղան Գյումրիում և Գավառում, փակվել են միջպետական ճանապարհները: Գիշերը ժամը 22-ին իրավիճակը սպասողական էր: «Ազատ, անկախ Հայաստան», «Միացում», «Ոստիկան, միացիր» վանկարկող և ազգային-ազատագրական երգեր երգող ցուցարարները հայտարարում էին, որ պատրաստ են նստել ինչքան պահանջվի: Երիտասարդներին միացել էին և տարիքով ցուցարարներ, նրանք հորդորում էին ոստիկաններին ուժի չդիմել, եթե անգամ բողոքի ցույցն անօրինական է՝ անօրինական որոշման դեմ է՝ հիմնավորումով:
Ի՞նչ կլինի գիշերը: Սահմանադրական դատարանի առաջ կանգ առնելը և առաջ չշարժվելը սխալ էր, որ փակուղի մտցրեց թե ցուցարարներին, թե իշխանությանը: Ոստիկանությունը, ամենայն հավանականությամբ, ցուցարարներին գիշերը ջրցան մեքենաների և հատուկ միջոցների օգնությամբ «տուն կուղարկի»՝ ազատելով Բաղրամյան պողոտան: Բայց դա հարցի լուծում չի լինի: Այնուամենայնիվ, արդեն փաստ է, որ Երևանի կենտրոնում մի քանի ժամ շարունակ ցուցարարներն ու ոստիկանները խաղաղ գոյակցեցին, և անգամ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նստեց նրանց կողքին:

Դիտվել է՝ 1416

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ