ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Հիմնադիր խորհրդարանի» անդամներն ազատ արձակվեցին

«Հիմնադիր խորհրդարանի» անդամներն ազատ արձակվեցին
04.05.2015 | 16:24

«Արդեն անցել է Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակման օրը և վերոնշյալ անձինք չեն կարողացել ավարտին հասցնել հանցագործությունըշ»,- իր որոշումը հիմնավորում է դատախազությունը: «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների նկատմամբ խափանման միջոցը փոխարինվել է քաղաքից չբացակայելու մասին ստորագրությամբ, և նրանք ազատ են արձակվել ձերբակալվածների պահման վայրից: Խափանման միջոցը փոխելու որոշումը կայացրել է գործով հսկողություն իրականացնող դատախազը:

Դիտվել է՝ 1237

Մեկնաբանություններ