Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Դատարանն արդարացրեց Հոսնի Մուբարաքին

Դատարանն արդարացրեց Հոսնի Մուբարաքին
30.11.2014 | 13:56

Եգիպտոսի դատարանն արդարացրել է 2011-ին ցուցարարների սպանության գործով մեղադրվող նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին: Նա, սակայն, շարունակում է մնալ կալանքի տակ՝ մեկ այլ գործով կրելով 3-ամյա պատիժ:
86-ամյա Մուբարաքը հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները:
2012-ին Մուբարաքը դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով փետրվարյան հակակառավարական ցույցերի ընթացքում 850 մարդու մահվան մեջ: Դատարանի վճիռը վերջնական չէ, դատական կողմերը կկարողանան բողոքարկել: Դատարանի վճռով արդարացվել են նախկին նախագահի երկու որդիները և ՆԳՆ նախկին նախարարը: Փետրվարյան զոհերի հարազատները բողոքի ցույց են անցկացրել Թահրիր հրապարակում, բայց նրանց այլ ուժեր չեն միացել:

Դիտվել է՝ 1266

Մեկնաբանություններ