Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին մտահոգում են գենդերային խնդիրները

ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին մտահոգում են գենդերային խնդիրները
11.10.2014 | 15:48

«Հայաստանում դեռ անելու շատ բան կա՝ երաշխավորելու կանանց և տղամարդկանց մարդու իրավունքների հավասար պաշտպանությունը»,- Հայաստան կատարած 5-օրյա այցելության վերջում ասել է Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը։

«2013 թ. ընդունված «Տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների» մասին օրենքը և գենդերային հարցերի հետ կապված փաստաթղթերը քայլեր են ճիշտ ուղղությամբ»,- ասել է հանձնակատարը՝ կոչ անելով իշխանություններին գործնականում կիրառել օրենսդրությունն ու քաղաքականությունը։ Սակայն, չնայած որոշ առաջընթացի, հատկապես տեղական մակարդակում կանայք ներկայացված չեն պաշտոններում, որոնք առանցքային որոշումների կայացում են պահանջում։ Մասնավորապես, կանանց մասնակցությունը քաղաքականությանն մեջ և պետական կառավարման համակարգում մնում է ցածր։ «Ավելին,- նկատել է հանձնակատարը,-սեռով պայմանավորված ծնունդները, ինչպես դա արտացոլված է տղաների և աղջիկների ծնունդների անհամաչափ հարաբերակցությամբ (որը որոշ շրջաններում կարող է հասնել 124 տղա 100 աղջիկ հարաբերակցության), գենդերային կողմնակալության ախտանիշ է»։
«Ես նկատեցի, որ գենդերային հավասարության և կանանց դեմ բռնության հարցերն այժմ ավելի բաց կերպով են քննարկվում»,- հայտարարել է հանձնակատարը։ «Քաղաքական և այլ համայնքային առաջնորդները պատասխանատու են ընտանեկան բռնության հարցում միանշանակ դիրքորոշում ընդունելու և հստակ ուղերձ հղելու համար, որ դա երբեք չի կարող ընդունվել։ Կցանկանայի քաջալերել ընտանեկան բռնության դեմ հատուկ օրենքի ընդունումն ու խնդրո առարկայի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Կոնվենցիայի վավերացումը»։
Հանդիպելով որոշ կանանց, ովքեր ենթարկվել են գենդերային բռնության, ներառյալ սեռական բռնության, ինչպես նաև սոցիալական աշխատողներին և նրանց աջակցող այլ մասնագետներին` հանձնակատար Մուժնիեկսը նորից ու նորից օրինակներ լսեց, թե ինչպես է քրեական արդարադատության համակարգն անարձագանք մնացել նրանց ծանր վիճակին։ «Լուրջ ֆիզիկական բռնությունից տուժողները, նրանցից ոմանք տեսանելի վնասվածքներով, ինձ ասացին, որ ոստիկանությունը ակտիվ կերպով քաջալերել է բողոքներ չներկայացնել բռնություն կիրառող ընտանիքի անդամների դեմ, որ նրանք նվաստացվել են հարցաքննության ժամանակ և որ որոշ դատավորներ հանդիմանել են նրանց «ամոթալի» վարքի համար։ Փաստացիորեն, երբ խոսքը ընտանիքի ներսում բռնի հանցագործությունների մասին է, համակարգը հակված է ավելի շուտ պաշտպանելու օրինախախտներին, քան տուժողներին»։
Ինչ վերաբերում է արդարադատության իրականացմանը` ընդհանուր առմամբ, հետազոտությունները վկայում են դատական համակարգի հանդեպ շատ ցածր վստահության մասին։ Ի լրումն, դատավորներն իրենք հանձնակատարին մատնանշել են մեկ շնչին ընկնող դատավորների քիչ քանակը և գործերի նշանակալից ծանրաբեռնվածության ավելացումը (կանխատեսումները հուշում են 2013 թ. հետ համեմատած գործերի կրկնապատկում 2014 թ.), որը կարող է ազդեցություն ունենալ որոշումների որակի վրա։ Քրեական արդարադատության առումով, կարևորված խնդիրները ներառում են ակնհայտ դատախազական կողմնակալություն, արդարացումների ցածր տոկոս (3,1%) և նախնական կալանքի լայնածավալ կիրառում։
Հանձնակատարը շեշտադրել է, որ կարևոր է պաշտպանել դատական մարմինն արտաքին ներազդեցություններից և ուժեղացնել անհատ դատավորների անկախությունը։ «Որոշ մտահոգություններ բարձրաձայնվեցին կարգապահական վարույթների միջոցով դատավորների վրա անհարկի ճնշումների մասին»,- նկատել է հանձնակատարրը։ «Ավելին, պետք է վերանայել դատավորների ընտրության, նշանակման և առաջխաղացման ընթացակարգերը»։
«Ոստիկանության վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ պայքարը զգոնություն է պահանջում»,- շեշտադրել է հանձնակատարը՝ կոչ անելով իշխանություններին շարունակել զբաղվել ոստիկանության վատ վարքով, ներառյալ վատ վերաբերմունքը։ «Ոստիկանության և այլ հետաքննչական մարմինների կողմից չարաշահումների ենթադրյալ դեպքերի արդյունավետ հետաքննությունը պետք է երաշխավորվի։ Քրեական օրենսդրությունը պետք է ապահովի խոշտանգման վերաբերյալ բողոքի սահմանումը միջազգային չափորոշիչներին համապատասխան»,- շեշտադրել է հանձնակատարը։ «Իրավապահ մարմինների աշխատանքի պատշաճ վերահսկումը և հետաքննչական մեթոդների մշակումը, ինչը կնվազեցնի խոստովանությունների վրա հիմնվելը, կարևոր կանխարգելիչ դեր ունեն»,- ավելացրել է հանձնակատարը։
Վերջերս ընդունված մարդու իրավունքների ազգային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը պետք է դիտարկվեն որպես ընթացքի մեջ գտնվող աշխատանք։ «Կոչ եմ անում իշխանություններին ակտիվորեն իրականացնել գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումները և ընթացիկ վերանայումներ՝ բարելավելու փաստաթուղթը քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությամբ», -ասել է հանձնակատարը։
Առաջիկայում կհրապարակվի հանձնակատարի այցելության զեկույցը։

Դիտվել է՝ 1538

Մեկնաբանություններ