Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

368 մարդ է ձերբակալվել Թուրքիայում

368 մարդ է ձերբակալվել Թուրքիայում
09.10.2014 | 14:07

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն երկրի բնակչությանը կոչ է արել հանգստություն ցուցաբերել և դադարեցնել բողոքի ցույցերը: Նա անվտանգության հարցերով կառավարական նիստի ավարտին հայտարարել է, որ ուժային կառույցները «հրահանգներ են ստացել և կապահովեն կարգուկանոնը` ինչ էլ որ պատահի»: Վարչապետն ասել է, որ ձերբակալվել է 368 մարդ: Նրա խոսքով` անկարգությունների մասնակիցներին հայտնաբերելու համար համակարգող խորհուրդ է ստեղծվել, որը կաշխատի 24 ժամ: Երկու օրվա անկարգություններից 19 մարդ է զոհվել, 145-ը վնասվածքներ են ստացել:

Դիտվել է՝ 1257

Մեկնաբանություններ