Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Դատարանը կքննարկի Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու հարցը

Դատարանը կքննարկի Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու հարցը
03.10.2014 | 17:39

Մոսկվայի Բասմանի դատարանը կքննարկի Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու հարցը: Այս մասին հոկտեմբերի 3-ին հայտարարել է դատարանի մամուլի քարտուղար Աննա Ֆադեևան:

«Դատարանը քննության միջնորդություն է ստացել Հայրապետյանի խափանման միջոցը կալանքից տնային կալանքի փոխելու վերաբերյալ, այն քննարկվելու է այսօր»,- ասել է Ֆադեևան:
Հիշեցնենք, հուլիսի 24-ին Ռուսաստանի քննչական կոմիտեն մեղադրանք էր ներկայացրել հայ գործարար Լևոն Հայրապետյանին՝ ՌԴ ՔՕ-ի 160 (յուրացում) և 174 (ապօրինի ձեռք բերված դրամական միջոցների յուրացում) հոդվածներով:

Դիտվել է՝ 1470

Մեկնաբանություններ