Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Ռեպրեսիաները միայն համախմբում են մարդկանց

Ռեպրեսիաները միայն համախմբում են մարդկանց
03.10.2014 | 15:17

Շանթ Հարությունյանի և նրա համախոհների այսօրվա դատական նիստն էլ, ձևավորված ավանդույթի համաձայն, սկսեց բավականին ուշացումով: Իսկ դրսում, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի շենքի առջև բողոքի ակցիա էին անում քաղբանտարկյալների համախոհները:

Քանի որ անցած դատական նիստի ժամանակ ամբաստանյալներից Ալեք Պողոսյանը պահանջել էր իր գործում ներգրավել պաշտպանի, այսօր հայտնի դարձավ, որ նրա շահերը պաշտպանելու է հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանը:
Այսօր, դատական նիստի ժամանակ, պաշտպանական ճառով հանդես եկավ փաստաբան Արա Զաքարյանը: Նա անդրադարձավ Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ-ում արած հայտարարությանն ու ասաց, որ նրան ապակողմնորոշել է մեկ այլ պաշտոնյա: Այդ հայտարարությամբ, ըստ Արա Զաքարյանի, ամեն ինչ արվում է, որ Շանթն ու նրա համախոհները հանրության կողմից ընկալվեն որպես խուլիգաններ: Արա Զաքարյանը մեջբերումներ արեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից, հիշեցրեց, որ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Երևանի կենտրոնում կազմակերպել էին խաղաղ հավաք, հավաքի մասնակիցների թիվը չի գերազանցել հարյուրը: Արա Զաքարյանն ասաց, որ միայն ոստիկանների ցուցմունքները չեն կարող համարվել ապացույց: Փաստաբանը հայտարարեց նաև, որ, եթե իշխանություններին պետք լիներ ապացուցելու, որ երկրագունդը քառակուսի է, ապա կգտնվեին համապատասխան ցուցմունքներ տվող ոստիկաններ: Այնուհետև Արա Զաքարյանը, տանելով զուգահեռներ, հիշեցրեց, որ Մարտի 1-ի գործով դատապարտված անձանցից ոչ մեկը չի ճանաչվել խուլիգան: Այդ առումով էլ, ըստ նրա, իր պաշտպանյալները չեն կարող համարվել խուլիգաններ, քանի որ նրանց արարքներում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հանցակազմը:
«Ռեպրեսիվ մեթոդները միայն համախմբում են մարդկանց»,- հայտարարեց Արա Զաքարյանը:
Փաստաբան Կարեն Քալանթարյանն էլ դատարանից պահանջեց արդարացման դատավճիռ, որն էլ ուղեկցվեց ծափահարություններով:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1659

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ