Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Շա՛նթ, Շա՛նթ, Շա՛նթ»

«Շա՛նթ, Շա՛նթ, Շա՛նթ»
15.09.2014 | 13:42

Անցյալ տարի, նոյեմբերի 5-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում հեղափոխության ակցիա իրականացրած Շանթ Հարությունյանի և նրա ընկերների համար շաբաթվա սկզբին մեղադրողի պահանջած անհասկանալի պատժաչափերը վրդովեցրել և ոտքի էին հանել նրանց բոլոր համախոհներին:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանի անչափահաս որդու՝ Շահենի համար մեղադրող կողմը պահանջել էր հինգ տարվա ազատազրկում: Շահենի ընկերներն էլ նախաձեռնել ու կազմակերպել էին ակցիա՝ ի պաշտպանություն իրենց ընկերոջ: Նրանք Ազատության հրապարակից ցուցապաստառներով երթ կազմակերպեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազություն: Ճանապարհին նրանք վանկարկում էին «Ազա՛տ, անկա՛խ Հայաստան», «Շահեն, մենք քեզ հետ ենք», իսկ երբ հասան Հանրապետության հրապարակ, կառավարության շենքի մոտ սկսեցին վանկարկել «Կառավարության գլխին՝ Շա՛նթ, Շա՛նթ, Շա՛նթ»:
Ակցիայի մասնակիցների կազմն էլ գրեթե անփոփոխ էր՝ Շանթի ու նրա ընկերների համախոհներն էին, ակտիվիստներ Վարդգես Գասպարին՝ տիկնոջ հետ, Սարգիս Գևորգյանը, «Ժառանգություն» կուսակցությունից՝ Դավիթ Սանասարյանն ու Հովսեփ Խուրշուդյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ վերջին ճեպազրույցների ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշել էր, որ ազատազրկման մեջ գտնվող Շանթն ու նրա համախոհները քաղբանտարկյալներ են, իսկ «Բարգավաճ Հայաստան» և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները առաջարկված պատժաչափը համարել էին անընդունելի և անհասկանալի:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2165

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ