Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Բոլորը միաձայն պնդել են, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ»

«Բոլորը միաձայն պնդել են, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ»
18.06.2014 | 16:28

Հունիսի 16-18-ին փաստահավաք այցով Երևանում են գտնվում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերը (Գերմանիա) և Ալան Միլը (Միացյալ Թագավորություն): Ի թիվս իշխանությունների, քաղաքական կուսակցությունների` համազեկուցողները հանդիպել են նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, որը հանդիպել է համազեկուցողների հետ, irates.am-ի հետ զրույցում նշեց, որ եղել են քննարկումներ՝ կապված սահմանադրական բարեփոխումների, դատաիրավական ոլորտի բարեփոխումների հետ: Հանդիպման մասնակիցները ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներին ներկայացրել են սահմանադրական, ոստիկանական բարեփոխումներին, Հայաստանում մարդու իրավունքների վիճակին վերաբերող իրենց կարծիքները: ԵԽԽՎ համազեկուցողներին մասնավորապես հետաքրքրել են սահմանադրական բարեփոխումներին վերաբերող տարբեր կարծիքները:
Ըստ Ավետիք Իշխանյանի՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների, ինչպես նաև՝ Վլադիմիր Ավետիսյանի կալանավորմանը:
«Նրանք հարցրին մեր կարծիքը այդ մասին: Ես իմ կողմից ասացի, որ Հայաստանում կա տասնհինգ քաղբանտարկյալ՝ Շանթն իր ընկերների հետ և Վլադիմիր Ավետիսյանը: Ես փորձեցի հիմնավորել, թե ինչու են նրանք համարվում քաղբանտարկյալներ»,- մեր զրույցի ժամանակ նշեց Ավետիք Իշխանյանը:
Նա հիշեց, որ երկու ամիս առաջ (հարկ չհամարեց նշել, թե որ երկրից) Հայաստան էին ժամանել մարդու իրավունքների հարցերով խորհրդարանականներ: Նրանք իրավապաշտպանի հետ հանդիպման ժամանակ հետաքրքրվել են, թե կա՞ն, արդյոք, քաղաքական հայացքների համար կալանավորված անձինք: Ավետիք Իշխանյանն էլ ներկայացրել է իր կարծիքը: Օտարերկրյա խորհրդարանականներն էլ իրենց հերթին նշել են, որ իրենք հանդիպել են ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ: ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներն էլ, ըստ մեր զրուցակցի, այդ հանդիպման ընթացքում միաձայն պնդել են, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2488

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ