Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Անահիտ Բախշյանի հաղորդումը հանցագործության մասին

Անահիտ Բախշյանի հաղորդումը հանցագործության մասին
30.01.2014 | 16:37

Երևանի թ. 70 հիմնական դպրոցի տնօրեն Հերմինե Շափաղաթյանը, որպես ՊՈԱԿ-ի տնօրեն, «Կոմպյուտերոն» ՍՊԸ-ից գնել է 10 նոթբուք, համակարգիչները ստացել է անձամբ` պարտավորվելով 90-օրյա ժամկետում վճարել գումարը։ Սակայն, հայցվորի ներկայացմամբ, նշված ժամկետում գումարը չի վճարվել, որից հետո կնքվել է լրացուցիչ համաձայնագիր` ժամկետը երկարացնելով մինչև 2013թ. հուլիսի 31-ը։ Պատասխանողից հօգուտ հայցվորի կբռնագանձվի 2 999 000 դրամ՝ որպես վաճառված ապրանքի դիմաց չվճարված պարտքի գումար, 209 000 դրամ՝ որպես պարտավորության խախտման համար տույժ և ևս 100 000 դրամ՝ փաստաբանի վարձատրության գումար: Դատարանի վճռի մասին այս լուրը դրված է pastinfo.am կայքում:

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն այսօր այս մասին հաղորդում է ուղարկել Երևանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մասնավորապես նշելով. «Հաղորդում եմ, որ տնօրենն այդ 10 (տասը) համակարգիչների գումարը մինչ օրս չի վճարել, ավելին, ինչպես անձամբ եմ համոզվել՝ համակարգիչներն էլ դպրոցում չեն: Դպրոցի ուսուցիչները փաստում են, որ համակարգչային սենյակը մշտապես փակ է:

Խնդրում եմ հանցագործության մասին սույն հաղորդումս ընդունել և ՀՀ օրենքների համաձայն պարզել, թե ուր են համակարգիչները և ինչու պետությունը պետք է վճարի տնօրենի՝ շահադիտական նպատակներով կատարած արկածախնդիր քայլերի վնասների համար»:

Տիկին Բախշյանը ներկայացրել է նաև ԴԱՀԿ-ի այն որոշումը, որով վերոնշյալ ՊՈԱԿ-ի հաշվից պետք է բռնագանձվի դպրոցում չեղած համակարգիչների գումարը:

Դիտվել է՝ 2586

Մեկնաբանություններ