Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ զոհվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Ցմահների հանդեպ տոտալ անտարբերություն է

Ցմահների հանդեպ տոտալ անտարբերություն է
11.10.2013 | 19:30

Արդեն մի քանի օր է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտված Գնուն Վարդանյանը կարել է բերանը: Այս մասին irates.am-ին հայտնեցին նրա բախտակիցները ու փաստեցին, որ իրենց հանդեպ տոտալ անտարբերությունն օր-օրի հանգեցնում է իրենց շարքերի նոսրացմանը: Ցմահների հանդեպ արդարադատության, մեղմ ասած, վերաբերմունքն իսպառ բացակայում է: Արդեն ցմահ դատապարտվածները հաշիվն էլ կորցրել են, թե քանի դիմում-նամակ-բողոք-խնդրագիր են գրել տարբեր պաշտոնյաների՝ սկսած արդարադատության նախարարից մինչև երկրի ղեկավար, սակայն ապարդյուն: «Մի օր մեկն է գժվում, մյուս օրը՝ մեկը կախվում, դիմում ծայրահեղ միջոցների: Մինչև ե՞րբ»,- մեզ հետ զրույցում հուսահատ ասաց ցմահ դատապարտվածներից մեկը, նշելով, թե իրենց վիճակի մասին տեղեկությունը «կողպեքի» տակ է, քանի որ չի թույլատրվում գոնե մեկ անգամ լրատվամիջոցների նեկայացուցիչները տեսնեն, թե իրականում ինչ է կատարվում իրենց հետ, ինչ պայմաններում են մարդիկ իրենց ողջ տարիներն անցկացնում: Ըստ որոշ տեղեկությունների, Գնուն Վարդանյանը ևս անելանելիությունից ու հուսահատությունից է նման քայլի դիմել: Համապատասխան ատյանների անտարբերության շարունակության պարագայում ցմահները ոչ միայն բերան կկարեն, այլ ավելի ծայրահեղ միջոցների կդիմեն:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5827

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ