ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Ռուսաստանը մտածում է

Ռուսաստանը մտածում է
24.09.2013 | 00:25

Ակներև է, Սիրիայի շուրջ թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը ոչ միանշանակ մաքոքային քաղաքականություն են իրականացնում:
ԱՄՆ-ի պարագան խիստ հասկանալի է. այս պահին «խփել» Սիրիային վերջինս չի կարող ոչ բարոյապես, ոչ քաղաքականապես և ոչ էլ «ռազմականապես». դրան պատրաստ չէ ոչ իր և ոչ էլ համաշխարհային հանրությունը: Իզուր չի ոչ անհայտ Ֆրիդմանը ֆիքսում` Սիրիայի առնչությամբ Պուտինի որոշումներն ու քայլերը շատ ավելի բխում են ամերիկյան ժողովրդի շահերից, քան Օբամայի որոշումներն են:
Ահա հենց այստեղ էլ գայթում են Պուտինն ու յուր Ռուսաստանը: Ֆրիդմանի միտքը ուրույն երկրորդում է ամերիկյան կայքերից մեկը` արձանագրելով. Օբաման խաղաղության իր Նոբելյան մրցանակը պետք է տա Պուտինին:
Այո, երկու մտքերը ահավոր դուր են եկել Ռուսաստանին, վերջինս իր վերլուծական մտքի ողջ զինանոցի կիրառմամբ փորձում է տիրաժավորել դրանք, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ Սիրիայի թնջուկից Պուտինն իսկապես ցանկանում է կերտել Նոբելյան մրցանակ: Կերտել հենց հիմա, որովհետև ԱՄՆ-ն ու Իսրայելը, բոլոր դեպքերում, ռմբակոծելու են Սիրիան: Հանուն դրա ԱՄՆ-ը պատրաստ է ժամանակավորապես սիրաշահելու ոչ միայն Պուտինին` ընդունելով Սիրիայի առնչությամբ նրա «ճանապարհային քարտեզը», այլև Իրանի նախագահ Ռուհանիին` նամակով շնորհավորելով նրան:
Ինքնին հասկանալի է, սա ամերիկյան պլան «ա»-ն է: Ամերիկան հաստատ ունի պլան «բ», «գ»… մինչև «ֆ»: ՈՒ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանին ու Պուտինին կտա թե Նոբելյան, թե Շնոբել մրցանակներ` միայն թե կյանքի կոչի իր Մեծ Մերձավոր Արևելք պրոյեկտը, որի հայրերից Բժեզինսկին քրմաբար փափուկ բարձ է դնում Պուտինի «խաղաղարար» գլխի տակ` ֆիքսելով, թե յավրո՜ւմ, կարող է ՈՒկրաինան էլ հետևի Հայաստանի օրինակին, գա ձեր «մաքսայինենց տուն»: ՈՒ որպեսզի Պուտինը լրիվ կորցնի իր զգոնությունը` աչքը կտրի «Բոլոտնայայից» ու Նավալնուց, ծերուկ Սորոսն էլ, որպեսզի հավատացնի, թե չի ֆինանսավորում Նավալնուն, էդ տարիքում ամուսնանում է ու երեք օր երեք գիշեր ¥բառիս ամենաիսկական իմաստով¤ հարսանիք անում:
Պուտինենք կարծես մասամբ տպավորված են այդ ամենից: Խնդիրն օրերս ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Ս. Իվանովի հայտարարություն է` եթե Ասադը Ռուսաստանին խաբի, իրենք կփոխեն Սիրիայի մասին իրենց որոշումը;
Ասադն էլ երեկ ասաց, որ ինքն իսկապես համաձայն է, որ ՄԱԿ-ի փորձագետները քիմիական զենքի օբյեկտներում ստուգումներ անցկացնեն, սակայն չբացառեց ահաբեկչությունը նրանց նկատմամբ, իհարկե, ապստամբների կողմից, որպես սադրանքի դրսևորում:
Ասել է` Ռուսաստանը շատ լավ է հասկանում, որ ՄԱԿ-ի ԱԽ մտած սիրիական թնջուկը շատ ջուր է քաշելու, ու քանի որ ԱՄՆ-ում, ի տարբերություն ՌԴ-ի, կայսրապաշտությամբ ու սովետի ռեինկարնացիայի մոլուցքով քրմերը չեն տառապում ու շատ խելացի են ¥այնքան խելացի ու կենսունակ, որ 83 տարեկանում կարողանում են ամուսնանալ¤, ամեն պահի կարող են գործի դնել ոչ միայն իրենց պլան «բ»-ն, այլև «ճ»-ն և կամ դիցուք` «ֆ»-ն:
ՈՒստի Ռուսաստանն ամբողջովին չի փակում դռները Ամերիկայի առջև, որովհետև շատ լավ հասկանում է` Ասադը գնացող է, ԱՄՆ-ը` մնացող:
Իսկ ահա Մակքեյնից կրկին հիշված Պուտինը ուզում է 2018 թվին կրկին ընտրվել, ինչի մասին էլ առանց երկնչելու օրերս հայտարարեց «Վալդայ» բանավեճի ակումբում:
Բա որ ամուսնությունը Սորոս-քուրմի ուժերը ավելի կենսունակացրած լինի ու վերջինս սկսի էլ ավելի հուժկու ֆինանսավորե՞լ «Բոլոտնայան»:
Բա որ ՈՒկրաինան, ինչպես կարծել է քուրմ Բժեզինսկին, չհետևի Հայաստանի օրինակին ու չմտնի Մաքսային միությո՞ւն:
Մտածելու բաներ են, չէ՞: ՈՒ Ռուսաստանը մտածում է:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1615

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ