ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Զանգ կախեք, զա՜նգ

Զանգ կախեք, զա՜նգ
16.07.2013 | 00:49

ԱԺ նախագահ պարոն Աբրահամյանը հերթական անգամ` «ճառ ասի, թե զանգ կախի» դիլեման (մեջբերումը ԱԺ երիտասարդական խորհրդարանի ժամանակ արտաբերած նրա մտքերից է, երբ օգտվելով Աթաբեկ Խնկոյանի հայտնի առակից, նա խորհուրդ էր տվել ոմանց` քարոզ կարդալու փոխարեն զանգ կախել) լուծել է հօգուտ քարոզի, և հերթական անգամ երկրի ներկայացուցչական մարմնի պաշտոնական կայքում «դիֆիրամբներ» են ձոնել նվաստիս` ալամ աշխարհի համար գովազդելով «Իրատես de facto» թերթը, որովհետև խորհրդարանական կայքն այսօր հատկապես ուշադրության կենտրոնում է ոչ միայն Աուրելիայի, ՎՊ, կոռուպցիոն-«լափիչային» գործընթացների, այլև սպասվելիք ասոցացման համաձայնագրի նկատմամբ առաջադեմ աշխարհի «բուռն» հետաքրքրության պատճառով:
Արգումենտացնելով մտայնությունը, որ Արգամիչն իր կողքին չունի հավատավոր-ցավացողներ. որպեսզի կայքը ծառայեր շատ ավելի ռազմավարական-պետական-գաղափարական նպատակների, քան գովազդեր հեղինակության բարձրացման խնդիր չունեցող թերթին, լրագրողին` լրացուցիչ դիվիդենդ պարգևելով նրանց. արձանագրենք` եղածը եղած է: Իսկ հիմա` ըստ էության:
Նախ` ԱԺ կայքում եղած «Կարմենի և Իրատեսի մասին հաղորդագրությունը», կաղ, քոռ ու քաչալ էր այն օբյեկտիվ պատճառով, որ կայքը այնքան է «խորացել» հերքումների, Ֆրոյդ պապի ենթագիտակցական չհաղթահարվածության մեջ, որ արդեն սկսել է վերլուծությունները «հերքել»: Ստախանովյան էս տեմպերով կայքը երևի կհասնի եղանակի տեսության հերքումներին և կանցնի: Մաղթենք «ազգապահպան» իրենց գործունեությունում հաջողություններ:
Հաջորդ երկաթյա հերքումը, որն առկա է «հաղորդագրությունում», այն է, որ Հովհաննես Արգամիչ Աբրահամյանն «ինքնահետաձգվել» է: Ինքնառաջադրվել գիտեինք: Ինքնապաշտպանվել` նույնպես: Նույնիսկ գիտեինք` ինքնապաշտոնվել: Ինքնահետաձգվել` ոչ: Իմա` ինքն է հետաձգել իր այցը ՈՒկրաինա, որովհետև Աուրելիան գալու էր իրենց «տուն» (բա որ գալու էր ու իրենց էդպես պահեր, ձեր բան ու գործի անունն ի՞նչ է. չէ, էս մի «դավադրությունը» հաստատ իր ձեռի գործը չէր, ադրբեջանցիներինն էր, գիտենք)։
Հիմա հարց. երբ պլանավորում էր այցը ՈՒկրաինա, իսկ ՈՒկրաինա գնացողներն ընդամենը թռիչքից մեկ օր առաջ են իմացել, որ «չեն թռչելու» Արգամիչի հետ, ի՞նչ է դա նշանակում. կրկին փնթի, թափթփված աշխատա՞նք` Արգամիչի կողքին գտնվողների կողմից, երբ նույն օրը պլանավորում է երկու անչափ կարևոր միջոցառում, և աջ ձեռքը չգիտե, թե ինչ է անում ձա՞խը. չէ՞ որ «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» խորագրով համաեվրոպական խորհրդաժողովը նույնպես ենթադրում էր թռիչք, հյուրանոցներում այդքան «դելեգատների» տեղավորում, ասել է` նույնպես նախապատրաստվել էր շատ վաղուց:
Կարո՞ղ էին կամ այս, կամ ՈՒկրաինա այցի ժամկետները տեղափոխել կանխավ և ոչ մեկ-երկու օր առաջ:
Այնպես որ… հետո էլ, սա իր և իր ԲՀԿ-ի միակ «տապալումը» չէ արտքաղաքական գետնին վրա` նույն «Յուրոփ» գետնին վրա. Արգամիչը չհաջողացրեց իր բրյուսելյան այցի ժամանակ հանդիպել Ֆյուլեի հետ, չնայած ամեն ինչ արել էր: Ի դեպ, Ֆյուլեն, այս անգամ լինելով խորհրդարանում, ում ասես հանդիպեց, բացի… Արգամիչից:
Թե՞ այս դեպքում էլ Արգամիչը չէր ցանկացել «ընդունել» Ֆյուլեին: Սպասենք կայքի հերթական հերքմանը:
Իսկ որ Շարմազանովը «առանց Արգամիչի թույլտվության չէ՜ր կարող»… «ԱԺ որևէ պատվիրակություն և նրա անդամները չեն կարող որևէ երկիր մեկնել առանց խորհրդարանի ղեկավարի թույլտվության». էստեղ արդեն և իսկապես բացահայտվում է աչառության (լաչառության չէ, աչառության ասինք) մեր ողջ մերկությունը և իրատես չլինելու «աղջիկ վախտվա» խենթ ռոմանտիզմը:

Այո, ընդունում ենք. հզոր է` հզոր Արգամիչը, քանզի նախորդ անգամ` Հունաստան գնալիս, Շարմազանովը չէր ասել, որ մեկնում է… զի մեկնել էր կուսակցության գործերով: Առաջընթաց է ու ակնառու առաջընթաց:
Ի դեպ. մեզ գովազդելու դիմաց, մեր մեղքը քավելու համար, «մեր սեղանից ձեր սեղանին» սկզբունքով, օժանդակություն` մեր թանկագին «ընդդիմախոսներին». որպեսզի կայքն առաջիկայում պարապուրդի չմատնվի (մենք շուտով գնալու ենք արձակուրդ). մինչ կվերադառնանք. ահա թե ինչով բարձրացրեք Արգամիչի իմիջը: Չէ, սրանով մենք հո չե՞նք ասում, թե հոկտեմբերին Սերժ Սարգսյանի նկատմամբ իմպիչմենտ սկսող Լևոն Զուրաբյանն էր ասել Հովիկ Արգամիչին` օգտագործիր «թալանչիներ, լափել» բառերը, մանավանդ որ Հովհաննեսն իմաստունաբար զերծ մնաց նույն այդ բառերի կողքին «ավազակապետություն, պետք է անհապաղ քանդել ավազակապետությունը» կարգախոսներից և բավարարվեց ընդամենը «թանալչի, յալանչի», կներեք` «լափել» որակումներով, այնուհանդերձ, պարոն Զուրաբյանն օրերս Արգամիչ Հովհաննեսին «գրեց» ընդդիմություն, և հարցին. «Ի՞նչ է կարծում Զուրաբյանը, կմիանա՞ աշնանը Հովհաննեսը ընդդիմությանը», Զուրաբյան Լևոնը յուր բարձունքից ավետեց` ոչինչ պետք չէ բացառել:
Իսկ գուցե հենց սրա՞ն պետք է արձագանքեր ԱԺ մամլո ծառայությունը, մի կես վայրկյան «մոռանալով» «Իրատես de facto»-ին:
Թե՞… պետք է միանա Արգամիչը ըմդդիմությանը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1715

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ