2015-ի նոյեմբերի 25-ին Նորքում ԱԱԾ-ի վնասազերծած հանցավոր խմբի գործով կալանավորված 22-ամյա Նելլի Մինասյանն ազատ է արձակվել՝ ասել է նրա պաշտպան Գիվի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նախաքննական մարմինը կալանքը երկարաձգելու միջնորդություն չի ներկայացրել:
Նորք- Մարաշում նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված խմբի անդամներից ևս երկուսը՝ եղբայրներ Հայկ և Հրանտ Վարդանյանները, ազատ են արձակվել՝ ասել է նրանց փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Նրանց խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Զինված խմբի գործով մեղադրվող՝ «Ռադիո Մարիամ» ռադիոկայանի լրագրող Լիլիթ Թորոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինվել է չհեռանալու ստորագրությամբ՝ ասել է նրա փաստաբան Գեղամ Հակոբյանը:
ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը ԵԱՀԿ մշտական խորհրդի հերթական հանդիպման ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ՝ Թուրքիայում հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցի առնչությամբ:
Ավետիսյանների սպանության գործով դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 29-ը։ Այսօր հարցաքննվեցին գործով վկաներ՝ սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանն ու Ավետիսյանների հարսի՝ 24-ամյա Արաքսյա Պողոսյանի հայրը՝ Անդրանիկ Պողոսյանը։
Հունվարի 18-ին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երկրորդեց հրաժարականը և հիմա Հայաստանում թափուր է հասարակական նշանակություն ունեցող երկրորդ պաշտոնը՝ Անվտանգության խորհրդի քարտուղարից հետո՝ Մարդու իրավունքների պաշտպանի:
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը կարծես սովորություն է դարձրել մեզանում կատարվող ամեն իրադարձության առնչությամբ իր «կծու, թթու» տեսակետը հայտնել, «դատապարտող» հայտարարություններ անել: