«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Ադրբեջանի նպատակն է ամրագրել, որ Հայաստանը «օկուպանտ» ու «ագրեսոր» պետություն է

Ադրբեջանի նպատակն է ամրագրել, որ Հայաստանը «օկուպանտ» ու «ագրեսոր» պետություն է
21.06.2024 | 11:01

«Միջազգային հարաբերություններում կա հստակ մոտեցում, որը տարբեր սահմանափակումներ է դնում այն պետությունների ռազմականացման և սպառազինությունների կուտակման ծրագրերի նկատմամբ, որոնք ներգրավված են եղել օկուպացիայի և ագրեսիայի մեջ: Հարկ է նշել, որ Հայաստանն այդպիսի պետություն է Հարավային Կովկասի տարածաշրջանում»,-սա Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ հայտարարության ամենակարևոր հատվածն է։

Իմ վերլուծություններում բազմիցս նշել եմ, որ Ադրբեջանի նպատակն է ամրագրել, որ Հայաստանը «օկուպանտ» ու «ագրեսոր» պետություն է՝ դրանից բխող բոլոր ռազմական, քաղաքական, ֆինանսական ու տնտեսական հետևանքներով։ Սա այնքան պարզ իրողություն է, որ շատ խելք պետք չի տեսնելու ու հասկանալու համար։ Այդ ֆոնին, երբ ՀՀ իշխանությունները իրենց կեղծ դիսկուրսներն են պարտադրում հանրությանը՝ համոզելով, որ Արցախի մասին պետք չի ձայն հանել, իրավունքներից հրաժարվել է պետք պատերազմը կանխելու համար, գնում տարբեր մայրաքաղաքներում լվանում են Ալիևի ագրեսոր ու բռնապետ իմիջը, անուղղակի ու ուղղակի նպաստում են, որ Ադրբեջանը հասնի իր ուզածին։ Մինչդեռ, հետևողական ու խելացի քաղաքականության դեպքում Ալիևը կվաստակեր ագրեսորի ու ցեղասպանի պիտակ։

Հրաժարվել սեփական արմատից, մոռանալ արցախյան շարժման ողջ պատմությունը, անգամ չխոսել վերադարձի իրավունքի մասին՝ այս ամենը, վաղ թե ուշ, հենց Հայաստանի դեմ է ուղղվելու։ Փաշինյանն ու նրա թիմը ինչ-որ պահից այլևս չեն լինելու իշխանություն, բայց նրանց տված վնասը Հայաստանին իրապես անդառնալի է շատ առումներով:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 3343

Մեկնաբանություններ