Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Իշխանությունների իրական դեմքը

Իշխանությունների իրական դեմքը
27.05.2024 | 22:44

Օր ու գիշեր Սրբազան պայքարի մասնակիցներին բարոյականություն քարոզելով, թե՝ ինչպե՞ս եք երթերի ընթացքում երաժշտություն միացնում, երբ ջրհեղեղի պատճառով զոհեր ունենք, ՔՊ-ականներն իրենք են խրախճանք կազմակերպում, որին մասնակցում է նաև Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։

Այն էլ ի՜նչ խորագրով՝ «Սև ու սպիտակ»։

Խրախճանքը տեղի է ունեցել այսօր ժամը 14։00-ին՝ Երևանի Տիչինայի փողոցում գտնվող սրահներից մեկում։

Թեև ՔՊ-ականներն ամեն ինչ արել են, որպեսզի այս խրախճանքի մասին տեղեկություն չտարածվի, դրա մասնակիցներին ստիպելով ջնջել իրենց սոցիալական էջերից քեֆ-ուրախության կադրերը, այնուամենայնիվ, դա նրանց չի հաջողվել։

Ներկայացվող տեսանյութում հերթական անգամ լիուլի բացահայտվում է իշխանությունների իրական դեմքը։

Սրբազան պայքար

Արամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 1051

Մեկնաբանություններ