Հունիսի 10-ին տեղի ունեցավ Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի կազմավորման 40-րդ ամյակին նվիրված միջոցառումը։
Միջոցառմանը մասնակցում էին բազում գյուղեր, որոնք ներկայացնում էին իրենց գյուղի շնորհալի երեխաներին, ինչպես նաև իրենց ձեռքով պատրաստված հայկական ավանդական կերակուրներ։
Ինչպես և մնացած գյուղերը մենք նույնպես ներկայացրինք մեր գյուղը։
Հետաքրքիրն այն է, որ մեր պատրաստած սեղանը ոչ միայն հարուստ էր սննդով այլ նաև հոգևոր սննդով՝ գրքերով։
Մենք ներկայացրինք և ցուցադրեցինք Հայաստանի գրողների և ժուռնալիստների անդամ, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, բանաստեղծ արձակագիր ՝ Ռաֆայել Սահակյանի հեղինակած գրքերը հենց բանաստեղծի ներկայությամբ։
Մեծապես պատիվ էր մեկ գավաթ գինի բարձրացնել բանաստեղծի հետ և
լսել պատմություններ մեր պապերի մասին։
Հայկանդուխտ ՏՈՆՈՅԱՆ
Հ.Գ Խորին շնորհակալություն ենք հայտնում միջոցառման կազմակերպիչներին, հույս ունենալով որ այսպիսի միջոցառումներ դեռ շատ կլինեն։