38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ռոբերտ Քոչարյան. Եթե Հայաստանի վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է Հայաստանում

Ռոբերտ Քոչարյան. Եթե Հայաստանի վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է Հայաստանում
28.01.2021 | 13:26

Պատերազմի օրերին Արցախի նախագահական շենքից մոտ 200 մետր շառավիղով ոչ մի հրթիռ չի ընկել, ամենից անվտանգ տեղը եղել է նախագահական շենքի շուրջը, ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Հարց էր առաջանում՝ ինչո՞ւ էր ազերիներին հետաքրքրում Շուշիի մշակույթի տունը, որտեղ ոստիկաններն էին հավաքված, երկու ճշգրիտ հարվածով հողին են հավասարեցրել, մի քանի տասնյակ մարդ զոհվել է, կրկնակի ավելի մարդ վիրավորվել է։ Ինչո՞ւ էր նրանց հետաքրքում Ջալալի գրասենյակը, երբ հրթիռով ուղղակի հարվածել են այդ գրասենյակին, ինչո՞ւ էր նրանց հետաքրքրում Ղազանչեցոց եկեղեցին, մեր հրամանատարական կետերն Աղդամում էին, Մարտունիում, Հադրութում կամ Լաչինի կամուրջը։ Իսկ այդ շենքի մի պատուհան չի ջարդվել, բոլոր ապակիները տեղում էին։ Ուրախ եմ, որ խնայել են շենքը, բայց հարցեր առաջանում են», - ասաց նա Yerevan.today, Hayeli.am, Politik.am կայքերին հարցազրույցում։ Քոչարյանը նշեց, որ պատերազմի օրերին նախագահական շենքում են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենամոտ թիմակիցները։

«Իմ տպավորությունն այն է, որ խնայում էին այն մարդկանց, որոնք նստած էին այդ շենքում, և շատ հավանական է, խնայում էին, որովհետեւ այդ մարդիկ այլ խնդիր ունեին, որ մենք հանկարծ այս պատերազմը չհաղթենք, ամեն ինչ գնա այնպես, ինչպես պլանավորած է», - ասաց նա։ Քոչարյանը նշեց, որ չի կարող ասել, որ գործող իշխանությունները թուրքական գործակալներ են։ «Բայց կարող եմ ասել մի բան․եթե Հայաստանի վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է Հայաստանի Հանրապետությունում, պատահականությո՞ւն է, թե՞ օրինաչափություն, չարամտությո՞ւն է, թե՞ չհասկանալով ինչ-որ քայլեր էին արվում, դա մեծ հարց է, և դա եւս պետք է պարզել։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է մտածել, որ, այո, այստեղ կա լրջագույն խնդիր, որը պետք է բացահայտել», - ասաց նա։ Քոչարյանն ընդգծեց, որ այնքան շատ են եղել սխալները, որ մեկ մարդու համար, մեկ պատերազմի համար դրանք չափից դուրս շատ են։

Դիտվել է՝ 5108

Մեկնաբանություններ