Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Բողոքի ակցիա՝ Ազգային ժողովի դիմաց

Բողոքի ակցիա՝ Ազգային ժողովի դիմաց
22.01.2021 | 16:39

Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության դեմ Ազգային ժողովի դիմաց քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում։ Խորհրդարանն արտահերթ նիստում առաջադրելու է ԲԴԽ երկու նոր անդամի՝ Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները։

Հավաքված քաղաքացիները նշում են, որ ԲԴԽ անդամի ընտրությունից զատ երկրում ավելի կարևոր խնդիրներ կան, մասնավորապես, գերիների վերադարձն ու զոհվածների մարմինները գտնելը։ Նրանք հայտարարում են, թե Ջհանգիրյանի օգնությամբ Փաշինյանն ուզում է դատական իշխանությունն իրենով անել։ «Այսօրվա կայանալիքը տիպիկ ցուցադրում է Փաշինյանի ստախոս և բացարձակ գաղափարազուրկ էությունը։ Նա 2 տարի է՝ գոչում է նախկինների մասին, բայց Գագիկ Ջհանգիրյանի անցյալը, նրա օրոք տեղի ունեցած անօրինությունների մասին լեգենդներ են հյուսվում։ Խնդիրն այստեղ Ջհանգիրյանը չէ, այլ այն, որ մեր կառավարությունը փոխանակ մեր տղերքին հետ բերի, որոնք գերի են Ադրբեջանում, հրատապ կարգով կալանքի դատարանների օրինագիծ է անցկացնում, հապճեպ ԲԴԽ-ի նոր անդամների թեկնածություն է առաջարկում։ Դավաճան Փաշինյանն իրավունք չունի շարունակել ղեկավարել, որովհետև հերիք չի, որ ինքը ոչ մի բան չի անում, դեռ մի բան էլ վնասում է՝ խանգարելով այն մարդկանց, ովքեր փորձում են որևէ կերպ օգուտ տալ երկրին», - ԱԺ մուտքի մոտ լրագրողներին ասաց ակցիայի մասնակից, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը:

Դիտվել է՝ 8503

Մեկնաբանություններ