Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Մեծ կո­րուստ կրեց բա­րու­թյան մեր աշ­խար­հը

Մեծ կո­րուստ կրեց բա­րու­թյան մեր աշ­խար­հը
24.11.2020 | 00:03

Դժ­վար է գրել մար­դու մա­սին, ո­րից ճա­ռա­գող լույսն ա­վե­լի խո­սուն էր, քան ցան­կա­ցած աս­ված միտք կա­րող է լի­նել։ Միա­ժա­մա­նակ հեշտ է, երբ հաս­կա­նում ես, որ նրա թո­ղածն է խո­սե­լու քո փո­խա­րեն։ Ռի­տա Սարգ­սյա­նը կապ­րի այն հա­րյու­րա­վոր մա­նուկ­նե­րի սր­տե­րում, ո­րոնց կյան­քի հնա­րա­վո­րու­թյուն տվեց։ Նա կշա­րու­նա­կի լի­նել այն հա­րյու­րա­վոր մարդ­կանց պա­հա­պան հրեշ­տա­կը‚ ում բա­րու­թյուն է նվի­րել։ Միայն մի տար­բե­րու­թյամբ՝ ար­դեն երկ­նա­յին հրեշ­տա­կը։ Հա­րա­զատ­ներն ու ըն­կեր­նե­րը նրա շնոր­հիվ ան­հա­վա­նա­կա­նը հա­վա­նա­կա­նու­թյուն դար­ձած շատ պատ­մու­թյուն­ներ կպատ­մեն։ ՈՒ դրան­ցից յու­րա­քան­չյու­րի ա­ռանց­քում տի­կին Ռի­տա­յի նվի­րումն ու հո­գին կգտ­նենք։

Ձեզ ա­վե­լի կզար­մաց­նեն մար­դիկ, ո­րոնք տի­կին Ռի­տա­յի հետ ծա­նո­թա­ցել են միայն նրա՝ երկ­րա­յին բա­րու­թյուն բա­ժա­նե­լու ըն­թաց­քում։ Այդ բա­րու­թյան հաս­ցեա­տե­րը կա­րող էր դառ­նալ յու­րա­քան­չյու­րը, ում աչ­քե­րում ու հո­գում տա­րա­կու­սան­քի, հու­սա­հա­տու­թյան, սպա­սու­մի ան­գամ նշույլ կերևար։ Այս հան­դիպ­ման ելքն ար­դեն կան­խո­րոշ­ված էր։ Սփո­փանքն ու օգ­նու­թյու­նը‚ տի­կին Ռի­տա­յի նվի­րումն ու ջան­քե­րը հաս­ցեա­տեր ու­նեին։ Այդ հա­րյու­րա­վոր հաս­ցեա­տե­րերն այժմ կան‚ ապ­րում են, հույս ու­նեմ, որ շա­րու­նա­կում են ի­րենց մեջ տա­նել այն մարդ­կա­յին լույ­սը, այլևս փո­խա­կերպ­ված երկ­նա­յին պահ­պա­նու­թյան, որ նվի­րել էր ի­րենց Ռի­տա Սարգ­սյա­նը։ Նա մարդ­կա­յին բա­րիք է սեր­մա­նել։ Ա­հա այս գի­տակ­ցումն է, որ ցա­վի ու անձ­նա­կան ապ­րում­նե­րից զատ‚ թեթևու­թյուն է դառ­նում‚ գի­տակ­ցու­մը, որ եր­կն­քում էլ ա­մե­նա­վառ աստ­ղի մեջ է ամ­փոփ­վե­լու։


Մեծ կո­րուստ կրեց բա­րու­թյան մեր աշ­խար­հը։ Վս­տահ եմ, իր անմ­նա­ցորդ բա­րու­թյունն էլ իր հետ չտա­րավ դե­պի այն աստ­ղը, որ այլևս ինքն է լի­նե­լու։ Դա էլ թո­ղեց մեզ հա­մար։


Կա­րեն Ա­ՎԱ­ԳՅԱՆ
ԱԺ նախ­կին պատ­գա­մա­վոր‚ Երևա­նի պե­տա­կան բժշ­կա­կան հա­մալ­սա­րա­նի պրո­ֆե­սոր

Դիտվել է՝ 3238

Մեկնաբանություններ