38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Եթե Դուք չեք ներում Րաֆֆի Հովհաննիսյանին, որ դիակներ չեղան, դա Ձեր խնդիրն է»

«Եթե Դուք չեք ներում Րաֆֆի Հովհաննիսյանին, որ դիակներ չեղան, դա Ձեր խնդիրն է»
16.04.2013 | 18:05

«Եթե քաղաքական ուժերը հայտարարում են, որ ժողովրդի կողքին են, ապա գոնե քաղաքական ղեկավարությունը պետք է ներկա գտնվի հետընտրական միջոցառումներին, բայց ներկա չեն եղել, բացառությամբ ՀՅԴ-ի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆԸ: Ըստ նրա, այլ հարց է, թե ինչու Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը չառաջադրվեցին. «Նախագահական ընտրություններին հայտարարեցին, որ ընտրությունները քաղաքական չեն, մրցակցություն չկա, բայց քաղաքապետի ընտրությունները, փաստորեն, քաղաքական են: Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրումը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջինս մաս չէր կազմում ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության սցենարներին»,-նշեց բանախոսը:
Անդրադառնալով ապրիլի 13-ին ՀԱԿ համագումարում Տեր-Պետրոսյանի ելույթին, Ռուբեն Հակոբյանը եզրահանգեց.
«Տեր-Պետրոսյանը համագումարում գովաբանեց ԲՀԿ-ին, բամբասեց Րաֆֆի Հովհաննիսյանից և խոսեց բուրժուադեմոկրատական հեղափոխությունից, որը հակասում է նրա նախորդ հայտարարություններին: Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական ժուլիկությամբ է զբաղված` նախ Սերժ Սարգսյանի հետ փորձելով համագործակցել, հետո ԲՀԿ-ի: Բայց Գագիկ Ծառուկյանը մինչ այս պահն ինքն է օգտագործել ՀԱԿ-ին ու Լևոն Տեր-Պետրոսյանին, դրա առհավատչյան ԱԺ ընտրություններն էին, և այդ մարտավարությունը շարունակվում է նաև հիմա»:
«Ժառանգության» ներկայացուցչի փոխանցմամբ, Տեր-Պետրոսյանը նախ հայտարարում է, որ չի կարելի քննադատել բարիկադների վրա գտնվողին, իսկ հաջորդիվ քննադատում է նրան: Անդրադառնալով ՀԱԿ կուսակցության նախագահի հայտարարությանը, ասաց, որ իր մանկության երազանքը չէր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ աղոթելը: «Նույն կերպ, պարոն Տեր Պետրոսյան, այն տասը զոհերը, որոնք եղան 2008–ի մարտի 1–ին, նրանց մանկության երազանքը չէր, որ Ձեզ լսեին, հավատային, Ձեր կողքին կանգնեին, և ամենավճռական պահին դուք թաքնվեիք Ձեր չորս պատերի մեջ և դեպի գնդակահարություն ճանապարհեիք այդ երիտասարդներին: Պետք չէր հավատալ Ձեզ և կրակի բերանն ընկնել,-շեշտեց նա և շարունակեց,:-Եթե Դուք չեք ներում Րաֆֆի Հովհաննիսյանին, որ դիակներ չեղան, և դիակներ չթողեց ասֆալտին, Ձեր խնդիրն է»:
Ռուբեն Հակոբյանի համոզմամբ` այսօր ընդդիմադիր դաշտի թիվ մեկ պառակտողը Լևոն Տեր-Պետրոսյանն է, և միշտ էլ այդպես է եղել: Նրա խոսքով` նրանք, ովքեր շատ թե քիչ առնչություն են ունեցել այդ շարժման հետ, չեն հրավիրվել ՀԱԿ համագումարին:
Անդրադառնալով իրենց հետագա քայլերին, «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավարը տեղեկացրեց, որ ներկայումս մշակվում է ծրագիր, որի համաձայն իրենք շարունակելու են պայքարը, հնարավոր է վերսկսվեն նաև մարզային հանդիպումները: «Թեև ես քննադատեցի ՀԱԿ-ին, բայց մենք տեսնում ենք համագործակցություն մյուս ընդդիմադիր ուժերի հետ, սակայն պետք է հետևել, թե նախընտրական փուլում ով ինչպես է իրեն դրսևորում»,-հեռակա կարգով զգուշացրեց ժառանգական պատգամավորը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4062

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ