2009 թ. հունիսի 18-ին Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը հանդիպեց Հովհաննիսյանի հետ: Այս հանդիպման ընթացքում Հովհաննիսյանը քննադատեց Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրությունները՝ անվանելով «տապալված հետխորհրդային ընտրություն», որն ի ցույց դրեց այն մարտահրավերները, որոնք առկա են օրենքի գերակայության, թափանցիկ ընտրական համակարգի ձեւավորման ճանապարհին: Նա հույս հայտնեց, որ իշխող կոալիցիայից դուրս եկած ՀՅԴ-ն կդառնա իրական ընդդիմադիր կուսակցություն: «Նա հույս հայտնեց, որ Թուրքիայի հետ հաշտեցման ջանքերի շուրջ ունեցած տարաձայնության պատճառով իշխող կոալիցիայից դուրս եկած ՀՅԴ-ն կդառնա իրական ընդդիմադիր կուսակցություն եւ չի կենտրոնանա միայն ցեղասպանության ճանաչման խնդրի վրա: Նա հուսով է, որ այն կաջակցի օրենքի գերակայության հաստատմանը եւ ժողովրդավարական բարեփոխումներÇն, որը, ինչպես նա պնդում է, «Ժառանգության» օրակարգի կիզակետում է»,- գրում է Յովանովիչը: Հովհաննիսյանը խոսում է ընտրակեղծիքների, երկրում հիմնականում միակուսակցական կառավարման մասին, քանզի ՀՀÎ-Ý վարչական ռեսուրսների օգտագործման շնորհիվ իր թեկնածուների համար միշտ ապահովել է ձայների անհրաժեշտ քանակ: Նա նշում է, որ Հայաստանի իշխանությունները լավ գիտեն՝ ինչպես «խաղալ» Եվրոպայի հետ, այն է՝ ԵԽԽՎ եռամսյա հանդիպումներից առաջ ակնարկել բարեփոխումների մասին, բայց հազվադեպ իրականացնել:
Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը ծանոթացել էր նաեւ Հովհաննիսյանի՝ Թուրքիային առնչվող տեսակետների հետ: Հովհաննիսյանը «պնդել էր», որ Թուրքիան պետք է հաշվի նստի իր անցյալի հետ, քանզի իրական կարգավորումն անհնար կլինի, եթե Թուրքիան չճանաչի ցեղասպանությունը: Նա մերժել էր ցեղասպանությունն ուսումնասիրող պատմական հանձնաժողովի գաղափարը: Նա նաեւ պնդել էր, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը Կոսովոյի կամ Հարավային Օսեթիայի ճանաչման պես քաղաքական գործողություն է, եւ որ վերջին երկուսի նմանությամբ Ղարաբաղը նույնպես պետք է արժանանա ճանաչման:
Յովանովիչը մեկնաբանելով՝ ասում է, որ Հովհաննիսյանի դիրքորոշումները «ընդհանուր առմամբ լավ կառուցված են» եւ «հիմնված իրավական արժանահավատ փաստարկների վրա, նույնիսկ այն դեպքերում, երբ կարող են լինել քաղաքականապես անկենսունակ»: Ինչ վերաբերում է քաղաքականության մեջ Հովհաննիսյանի ներգրավվածությանը, դեսպանը կարծում է, որ նա «ցանկություն չունի հայրենիքում տեղի ունեցող քաղաքական գործընթացում ամբողջապես ներգրավվել՝ հաշվի առնելով ձախողման մեծ ռիսկը»:
2009 թ. օգոստոսի 31-ին, Յովանովիչը փոխանցում է Վաշինգթոն, որ ընդդիմությունը, որի կազմում են «ծայրահեղ ազգայնական» ՀՅԴ-ն, ՀԱԿ-Á եւ «Ժառանգություն» կուսակցությունը, միավորել են իրենց ուժերն ընդդեմ Սարգսյանի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունների: Նրանք կոչ են անում նախագահին՝ դուրս գալ բանակցային գործընթացից եւ «չեղյալ հայտարարել ԼՂՀ-ի մասով Հայաստանի ենթադրվող զիջումները»: Յովանովիչը հաղորդում է, որ ՀՅԴ-ի կողմից Ստեփանակերտում կազմակերպված «երկօրյա սրաթափանց համաժողովից» հետո մյուս ընդդիմադիր կուսակցությունները սկսեցին արագորեն միավորել ուժերը: Դեսպանը նշում է, որ «Թուրքիայի եւ ԼՂՀ-ի հանդեպ Հայաստանի քաղաքականության նկատմամբ ամենաբարձր եւ ամենասուր քննադատությունը հնչեցնում է ՀՅԴ-ն»:
«Հարաբերությունների կարգավորման եւ սահմանի բացման հարցում մինչեւ հոկտեմբերին կայանալիք Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղը իրական առաջընթացի չարձանագրումը Հայաստանի կողմից կարող է հստակորեն վտանգավոր հանգուցակետ ստեղծել Սարգսյանի եւ նրա կառավարության համար, թեեւ մեր զրուցակիցների մեծ մասը քիչ հավանական է համարում այն դիպաշարերի իրագործումը, որոնք կարող են հանգեցնել նախագահի հեռացմանը»,- զգուշացնում է Յովանովիչը: «Սարգսյանի համար երջանիկ պատահականությամբ անհատական մրցակցությունը եւ տարբեր հեռանկարներ ունեցող երեք ընդդիմադիր խմբերի առկայությունը, հավանաբար, կխոչընդոտեն միասնական ճակատ ստեղծելու եւ պահելու նրանց կարողությունը: Նախագահի արտաքին քաղաքականության վերաբերյալ աճող եւ ավելի հատու հնչող քննադատությունը, սակայն, քիչ հավանական է դարձնում, որ Սերժ Սարգսյանը մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղի հարցում նշանակալի զիջումների կգնա եւ համաձայնության հասնելու ուղղությամբ տեսանելի առաջընթացի բացակայության դեպքում կերաշխավորի Սերժ Սարգսյանի ներկա չգտնվելը հոկտեմբերին կայանալիք Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղին»,- հավելում է դեսպանը՝ վստահեցնելով, որ «երկարաժամկետ օրակարգերի եւ անձնական մրցակցության» առկայությունն ընդդիմադիր խմբերի շրջանում մարտահրավեր կդառնա Սարգսյանի դեմ միասնական ճակատ ձեւավորելու գործում:
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, Յովանովիչը նրա դիրքորոշումը վերագáõÙ ¿ սփյուռքյան արմատներին՝ թույլ կերպով ակնարկելով, որ այս յուրատիպ քաղաքական գործիչը հիբրիդ է՝ երկու տարբեր աշխարհների զավակ, եւ այս դեպքում գերիշխում է մեկ կողմը. «Թուրքիային եւ Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերում Հովհաննիսյանի՝ որպես սփյուռքահայի, անձնական համոզմունքները որոշ առումներով նմանվում է դաշնակների տեսակետներին: Սակայն «Ժառանգության» օրակարգը, որը հատուկ նշանակություն է տալիս քաղաքական բարեփոխումներին, օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին եւ ժողովրդավարացմանը, զգալիորեն ավելի ընդարձակ է, քան՝ դաշնակներինը»,- գրում է դեսպանը: