38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Անդարդ իշխանություններ, ձայներ հավաքած թեկնածու`առանց բարաթի

Անդարդ իշխանություններ, ձայներ հավաքած թեկնածու`առանց բարաթի
25.02.2013 | 16:55

«Ունենք փորձառու և անփորձ Րաֆֆի Հովհաննիսյան: Անփորձ, քանի որ նա չի եղել նման իրավիճակում և տեղյակ չէ` ինչպես պետք է նման իրավիճակում իրեն պահի: Եվ փորձառու, քանի որ «Ժառանգության» առաջնորդը քսան տարի է` քաղաքական գործունեությամբ է զբաղվում: 37 տոկոս ստացած թեկնածուն չի կարողանում ավելացնել իր ձայները, քանի որ բարաթ չունի: Իսկ հնուց եկած ասացվածք կա` բարաթ ունես, պարտք եմ, բարաթ չունես, պարտք չեմ»,-այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այսպիսի կարծիք հայտնեց ՀԴԿ ղեկավար Արամ ՍԱՐԳՍՅԱՆԸ:
ՀԴԿ առաջնորդի կարծիքով` ժողովուրդը նեղացած է իշխանություններից և գտել է մեկին, ում ետևից կարող է գնալ:
Հետընտրական ներկայիս իրավիճակը, ըստ բանախոսի, այսպիսին է`«անդարդ իշխանություններ, ձայներ հավաքած թեկնածու` առանց բարաթի»: Արամ Սարգսյանի դիտարկմամբ, արդյունքի հասնելու համար Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է կարողանա ճիշտ հաշվարկել, ճիշտ ուղի գտնել, որպեսզի չպատահի այն, ինչ եղավ նախորդ ընտրություններում ընդդիմադիր գործիչների հետ:Ինչ վերաբերում է նախագահին, պրն Սարգսյանի խոսքով`իրենք «զգուշացնում էին, որ իր շրջապատն իրեն ստվերում է, որ այս կառավարությունը չի կատարում իր պարտավորությունները...Իշխող կուսակցության արդարացումները, թե վերջին հինգ տարիներին նախանշված ծրագրերը չիրականացան համաշխարհային ճգնաժամի պատճառով, մտածելու տեղիք են տալիս, և հարց է առաջանում` բա ինչո՞ւ այս ճգնաժամը չի ազդում վերնախավի, էլիտայի վրա»:
«Ինքներս բերել մեզ հասցրել ենք մի վիճակի, որ չենք կարող որպես գործոն հանդես գալ: Եթե ներքին իրավիճակը կայուն չէ երկրում, ժողովուրդը շնորհակալ չէ իր իշխանություններին, ապա պետք է գոնե մտածել` ինչպե՞ս պահպանել ազգային անվտանգության այս համակարգը: Էքսպերիմենտներն ուղղակի արգելված են: Սրանով մենք ոչ թե արդարացնում ենք այս իշխանություններին, այլ մեղադրում»,-ընդգծեց բանախոսը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2359

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ