«Տիկին Սարգսյանը նաեւ ծավալել է գնահատելի սոցիալ-հասարակական գործունեություն, խրախուսել մշակութային կյանքի աշխուժացմանը։ Մեր ընտանիքի անունից ցավակցություն եմ հայտնում Սարգսյանների սգակիր ընտանիքին»:
Պաշտպանության նախարարությունում և գործադիր իշխանությունում տասնամյակների ծառայությունից հետո այսօր դադարեցնում եմ իմ պաշտոնավարումը պետական համակարգում:
Խոր ցավ ապրեցի՝ լսելով Արցախի հերոս, 1992-1996-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան բոթը:
Մինչ ՀՀ գրեթե բոլոր դատարանները Դավիթ Սանասարյանին մեղադրում են տարատեսակ մեղքերի մեջ, վերջինս ՊՎԾ (պետական վերահսկողական ծառայություն) կայքում ներկայանալով որպես այդ կառույցի ղեկավար (2 տարի փաստացի չհաճախելով աշխատանքի) դեռևս բացատրում է «սիրելի քաղաքացիներին», թե որոնք են «իրավական պետության կայացման անհրաժեշտ պայմանները»:
Խոր ցավով տեղեկացա ԵԿՄ նախկին նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան մասին, ում անունը, ինչպես իմ բազմաթիվ մարտական ընկերների անունները, անխզելիորեն կապված է Արցախյան ազատամարտի հերոսական բազում դրվագների, Արցախի սուրբ հողի ազատագրման եւ պաշտպանության հետ:
Առողջապահության նախարարի անտարբերության, դատարանի կրավորական պահվածքի պատճառով, չստանալով արտերկրում համապատասխան բուժում, մահացել է Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանը։
Մենք պարտվել ենք ոչ թե Ալիևին, ոչ թե Թուրքիային, ոչ թե մոջահեդներին, մենք պարտվել ենք մեր միջի ստորաքարշությանը, ստրկամտությանը, չարությանը, նախանձին ու մեծամտությանը: Մենք նախ մեզ ենք պարտվել, հետո՝ թշնամուն:
1. Տարածաշրջանում նոր պատերազմ է հասունանում (էպիկենտրոնը՝ Լիբանան), որն անպայման անդրադառնալու է Հարավային Կովկասի վրա։
2. Թուրքիան Ադրբեջանի միջոցով կրկնապատկում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման համար դիվանագիտական ու ռազմական ճնշումը։ Իրենց ժամանակացույցով՝ առաջիկա մի քանի ամսվա ընթացքում (մինչև տարեվերջ) պետք է փորձել ստանալ այդ ճանապարհը...