-
09.04.2013|
12:30
Այս պահին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունն է: Հատուկ նիստին ներկա են կառավարության անդամները, մարզպետներ, վաթսուն օտարերկրյա պատվիրակություններ:
-
09.04.2013|
00:40
Մեկնարկեց Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Թե՛ նախագահական ընտրություններին մասնակցած, թե՛ չմասնակցած ուժերի համար այս ընտրությունները վերջնական ջրբաժան են` ամրագրելու` իրենք մնո՞ւմ են քաղաքականության անդաստաններում, որպես որոշիչ գործոն, թե՞ մարգինալանում են` հայտնվելով պատմության «փոշիաստաններում»:
-
08.04.2013|
23:09
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը վաղը՝ ապրիլի 9-ին, ՀՀ դե ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը զուգահեռ Ազատության հրապարակում կազմակերպվելիք այլընտրանքային՝ «Նոր Հայաստանի երդմնակալության» կապակցությամբ հանդես է եկել ուղերձով։ Ուղերձը, որը թեև թվագրված է Ապրիլի 5-ով, այնուամենայնիվ, Րաֆֆի Հովհաննիսյանի Facebook-յան էջում նոր է ներկայացվում։
-
08.04.2013|
23:07
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես տեղեկացրել է նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, մասնակցելու է Սերժ Սարգսյանի երդմնակալությանը:
-
08.04.2013|
17:52
FEMEN սկանդալային շարժման աղջիկները կարողացել են հայտնվել Հաննովերի արդյունաբերական ցուցահանդեսում այն պահին, երբ այնտեղ էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը: Աղջիկները մերկացել են մինչև գոտկատեղ, ինչն անում են սովորաբար իրենց ակցիաների ժամանակ, և սկսել են անգլերեն հայհոյանքներ բղավել:
-
08.04.2013|
17:22
ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանն այսուհետ չի պատրաստվում Գագիկ Ծառուկյանին առնչվող հարցերին պատասխանել: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, արդյոք Գագիկ Ծառուկյանը կմասանակցի՞ նախագահի երդմնակալության արարողությանը հարցին ի պատասխան խոսնակը նեղսրտեց, թե ինչու են Ծառուկյանին առնչվող հարցերն իրեն ուղղում:
-
08.04.2013|
17:21
«Մենք բոլորին համարում ենք մեզ մրցակից: Մենք ե՞րբ ենք որևէ մեկին ստորադասել կամ թերագնահատել: Որևէ մի կերպ չենք մարտնչում, բոլորին մրցակից ենք համարում»,-Երևանի ավագանու ընտրություններին անդրադառնալով ասաց ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը:
-
08.04.2013|
17:20
Այսօր մեկնարկած ԱԺ քառօրյան կրկին սկսվեց վերջին շրջանում շատ գործածական դարձած «խոսափողը անջատեք» նախադասությամբ: Ինչպես միշտ, «գործողության» մասնակիցները «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն ու ԱԺ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովն էին: Պատգամավորուհին մի քանի բառ դեռ չէր հնչեցրել, երբ Շարմազանովը շտապեց ընդհատել. «Ձեր ելույթը կապ չունի օրակարգի հետ: Խնդրում եմ անջատել խոսափողը, որովհետև իր ելույթը քննարկվող հարցի հետ որևէ կապ չունի: Եթե ցանկություն ունեք հայտարարությամբ հանդես գալու, չորեքշաբթի օրը` հայտարարությունների ժամին, կարող եք դա անել: Կանոնակարգն ինձ թույլ չի տալիս Ձեզ ձայն տալ»:
-
08.04.2013|
17:17
Լոնդոնում 87 տարեկանում ինսուլտի հետևանքով վախճանվել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերը: 2012-ի դեկտեմբերին վիրահատել էին նրա միզապարկի ուռուցքը, 2002-ին Երկաթե լեդին ի քանի միկրոինսուլտներ էր տարել, և բժիշկը հորդորել էր հասարակական միջոցառումների չմասնակցել, հասարակական-քաղաքական գործունեությունից հեռանալ:
-
08.04.2013|
17:13
«Րաֆֆի Հովհաննիսյանը վերջին հանրահավաքում պնդեց իր պահանջները: Գործող նախագահի հետ հանդիպումը մինչ վաղը չի կայանա: Ես մեծ ցնցումներ չեմ կանխատեսում, եթե, իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանը չգնա զուգահեռ իշխանության ձևավորման»,- այսօր «Ելակետ» մամուլի ակումբում, խոսելով երկրում տիրող ներքաղաքական իրավիճակից, այսպիսի գնահատական տվեց քաղաքագետ Երվանդ ԲՈԶՈՅԱՆԸ: