16.04.2013|
16:52
«Քաղաքական գերագույն մարմինը գլխավորում է ցուցակը, մյուսները մեր տարածքների ընկերներն են, Երևանի տարբեր վարչական շրջանների ընկերները: Թիմը թիմ է: Արծվիկ Մինասյանը, Վահան Հովհաննիսյանը կմտնեն ամբողջ թափով պայքարի մեջ: Նույն Դավիթ Լոքյանը, Լևոն Մկրտչյանը, Լիլիթ Գալստյանը և բոլոր հայտնի դաշնակցականները», -այսօր, անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններում իրենց ցուցակին ու հայտնի դեմքերի բացակայությանը, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` հավելելով, որ նախընտրական այս շրջանում իշխանությունը փորձում է «կռվեցնել» ընդդիմադիր ուժերին: