-
21.05.2024|
13:42
Ճշմարիտ, հավասարակշռված խոսքը, բոլորի հանդեպ հայրական հոգատարությունը հունից հանում, կատաղեցնում է թափոնին։ Թափոնը հետ է սովորել այդ ամենից, նրան հիմա հարազատ է վեցամյա ճղճղոցը, ամենօրյա ստոր սուտը, հայհոյախոսությունն ու բանսարկությունը...
-
21.05.2024|
12:54
1992-ի գարնանը Ադրբեջանում իշխանության պայքարի խառնաշփոթ էր, իսկ Արցախի հայերը մեկը մյուսի հետևից ազատագրում էին նորանոր բնակավայրեր։ 1992-ի մայիսի 8-ին ազատագրվեց Շուշին, իսկ 10 օր անց՝ մայիսի 18-ին, Լաչինը։ Հայերը բացեցին ճանապարհը, որով Ղարաբաղը ցամաքային կապ ունեցավ Հայաստանի հետ...
-
20.05.2024|
06:55
Աշխարհը բաղկացած է կամուրջներ ու պարիսպներ շինողներից։ Հա՛, մի՛ զարմացեք. եթե նայեք ձեր կյանքին, կտեսնեք, որ դուք էլ, վերցրած ձեր մուրճը, առավոտից երեկո շինում եք, մեկին ընդառաջ՝ կամուրջ, մյուսին դեռ չհասած՝ պարիսպ։
-
18.05.2024|
12:56
1992-ի հենց այս օրը՝ մայիսի 18-ին, ազատագրվեց Բերձորը, որով նաև բացվեց մարդասիրական միջանցքը։ Բերձորի ազատագրումը մեզ համար պատմական անհրաժեշտություն էր...
-
17.05.2024|
08:26
Փոխե՛ք ձեր մտքերը դեպի բարին և այդժամ կգտնեք քաղաքակրթական չափազանց բարձր արժեքներ և՛ մարդկանց մեջ, և՛ մեր ազգի պատմության։ Սիրելինե՛րս, մեր ազգը առնվազն հինգ-վեց հազար տարվա, որոշ հաշվարկներով` մինչև տասներկու հազար տարվա պատմություն ունի։ Բնական է, որ այդ ընթացքում ունեցել է վերելքներ ու վայրէջքներ։ Հարցն այն է, թե հիմա ինչու և հանուն ինչի է ավելի շատ բացասականն ի ցույց դրվում: Հնագիտական շերտերում էլ բազում ավելորդություններ կան, սակայն արժեքն է ուսումնասիրվում և ցուցադրվում։
-
15.05.2024|
17:05
Ըստ երևույթին, պաշտոնական ընդդիմության հաջորդ քայլը իմպիչմենտի գործընթացի կազմակերպումն է:
-
14.05.2024|
14:24
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանն ու կիսում վերջինիս առաջ քաշած պահանջները՝ դեմ արտահայտվելով միակողմանի զիջումներին և կողմ լինելով իրական խաղաղություն ապահովող բանակցային գործընթացին...
-
13.05.2024|
21:21
Հեռացող կառավարիչների արժեհամակարգն ուղիղ արտացոլվում է նրանց գոյությունը ձգձգող կարմիր բերետավորի գլխում:
-
13.05.2024|
14:19
Երբ Սովետը քանդվում էր, Հայաստանն այդ պահին ուներ լուրջ արդյունաբերություն։ Հայաստանի տարածքի ու բնակչության պահով արդյունաբերությունն ավելին էր, քան շատ ուրիշ հանրապետություններում։ Սովետի քանդվելու ժամանակ Հայաստանի ամենալուրջ պրոբլեմը դարձավ այդ արդյունաբերությունն աշխատեցնելը։
-
12.05.2024|
15:12
Մինչև 2020-ը ես շատ մեծ դժվարությամբ էի մարդկանց ընկալմանը հասցնում, որ Քելբաջար չի, այլ Քարվաճառ է, որ Ղարաբաղ չի , այլ Արցախ է, որ Լաչին չի, այլ Քաշաթաղ է և այլն։