«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Նշաձող իջեցնելու փոխարեն՝ բարձր նշաձողեր սահմանելու քաղաքականություն

Նշաձող իջեցնելու փոխարեն՝ բարձր նշաձողեր սահմանելու քաղաքականություն
14.05.2024 | 07:17

Սրբազանի ներկայացրած ծրագրում շատ կարևոր է ավելացնել նաև առանձին կետ ռազմատեխնոլոգիական տեսլականի մասին։ Սա մեզ համար ունի կենսական նշանակություն։

Ռազմատեխնոլոգիական տեսլականը պետք է ձևակերպվի հստակ ու որպես ճանապարհային քարտեզ։ Ըստ ինձ՝ այն կարող է ունենալ հետևյալ տեսքը.

1. Կարճաժամկետ. մինիմալիզացնել-վերացնել թշնամու՝ մեր նկատմամբ ունեցած տեխնոլոգիական բացարձակ առավելությունը։

2. Միջնաժամկետ. ապահովել պարիտետ, տեխնոլոգիական ազդեցության լուծումներով հավասարվել թշնամու ունեցած մակարդակին։

3. Երկարաժամկետ. թշնամու նկատմամբ հաստատել տեխնոլոգիական բացարձակ գերակայություն։

Ամենակարևորը՝ ներկայի երեկվա զենքեր ստեղծելով անընդհատ հակառակորդին հասնողի կարգավիճակից պետք է անցում կատարվի վաղվա զինատեսակներ ստեղծելու հայեցակարգին։

Եվ ընդհանրապես, նշաձող իջեցնողներին պետք է հակադրվի բարձր նշաձողեր սահմանելու քաղաքականությունը։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 654

Մեկնաբանություններ