ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հայ գրականության գալիք օրը

Հայ գրականության գալիք օրը
09.04.2024 | 22:08

(հատված Աբգար Ափինյանի «Արդի գրականություն» առաջին հատորի «Մաքսիմ Ոսկանյանի Սաղմոսները» ակնարկից)

Եվ այսպես` գոյություն ունի մի արդյունավետ Ճանապարհ, որ կարող է մեծապես նպաստել մեր գրականության զարգացմանը նոր ժամանակներում: Չի կարելի ասել, թե այս ուղղությունը մեզանում անտեսվել է` բանաստեղծներ Սարգիս Կարեյանը, Հակոբ Մովսեսը, Արմեն Մարտիրոսյանր, Մաքսիմ Ոսկանյանր գնահատելի գործ արել են մեր միջնադարյան գեղարվեստական մտածողության ավանդույթների պահպանման համար: Այս ակնարկում կանդրադառնանք նրանցից մեկին` սքանչելի բանաստեղծ ՄԱՔՍԻՄ ՈՍԿԱՆՅԱՆԻՆ:
Ձմռան մի երեկո ես ու Սարգիս Կարեյանր փնտրում էինք Մաքսիմի տունը: Գիտեինք, որ տուն չունի, բայց փնտրում էինք: Եվ գտանք ԲԱՆԱՍՏԵՂԾԻՆ մի մոռացված «դոմիկում»: Ողջ ճանապարհին Սարգիսը պատմում էր ինձ, թե ինչ հիանալի պոետ է Մաքսիմ Ոսկանյանը:
«Ա՛ռ, կարդա,- տվեց ինձ Մաքսիմի գիրքը,- և կտեսնես, թե ինչ հիանալի բանաստեղծ է»:
Մաքսիմին ճանաչում էի շատ վաղուց, դեռ 9Օ-ական թվականներից, երբ Այդին Մորիկյանի հետ հիմնում էինք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը: Մաքսիմ Ոսկանյանր մեր գրական կյանքում այսօր չկա, ուրիշ անուններ են հնչում, ուրիշ մարդիկ են մրցանակ ստանում: ՈՒ հիմա այս հոդվածր գրում եմ խոր ամոթով մեր գրական կյանքի համար:
Կարդացի Մաքսիմի գիրքն ու ապշեցի:
Այս վաստակաշատ պոետի անարատ ձայնը ես լսում եմ ո՛չ միայն մեր գրական անցյալում, այլև հայ գրականության գալիք օրվա մեջ: Նա բացել է նոր ճանապարհ` պոեզիան ուղղակի նույնացնելով սաղմոսի հետ: Աշխարհին ուղղված նոր հայացք է, արդի պոետական րնթացքի մեջ` նոր հավատամք: Իր պայծառ աչքերի մեջ ապրում է մեր բանաստեղծական միջնադարը, իր հերոսները հայ մարդիկ են, լուսավոր հոգիներ, մեր տարօրինակ ժամանակակիցները, որ ճերմակ հանդերձներով քայլում են մեր ցեխոտ փողոցներով, որ ճրագներ են վառում մեր մութ շենքերում, մեր խավար հոգիներում, որ սիրո քաղցր հորդորներով մեզ հետ են պահում ատելության ու չարի ճանապարհից: ՈՒշադիր հետևենք մեր խոշոր քաղաքի խոշոր փողոցներին և կտեսնենք նրանց: Նրանք քայլում են մեր կողքին ամպե ճերմակ հոգիներով, նրանք լսում են մեր հայրերի խոսքր և միջնադարյան խավարից ի լույս են կանչում մեր հին դպիրներին, մեր հնօրյա տաղերգուներին, մեր ծեր գուսաններին: Նրանք երազում են, որ մեր գիրր դառնա ամուր ժայռ, որ մենք չերկնենք հոգնած տողեր, հոգնած բառեր, հոգնած մտքեր: Թող զուլալ գետ լինի մեր գալիք գրականությունը: Ահա՛ ճանապարհր: Եվ ինքր դատափետում է իրեն` մե՛ր մեղքերի համար: Եվ մոլոր ճամփով գնացողների, հայրերի խրատն ուրացողների մեղքն առնում է իր վրա: Ահա Մաքսիմ Ոսկանյանի «Սաղմոսներ» գրքում մի բանաստեղծություն «Նախատեցեք, հայրե՛ր», որ խոստովանություն է, բայց և հավատամք ու հորդոր.

Նախատեցե՛ք, հայրեր,
Մաշտոց, Նարեկացի, Խորենացի,
և պատմիչներ` ամպե ճերմակ հոգիներով,
ե՞րբ քայլեցի ձեր ցույց տված ճամփաներով...
Դատա՛րկ եմ ես, ու սրտիս մեջ
ո՛չ մի մասունք չի մնացել,
և դատա՛րկ է այս հարգարժան աղմուկը մեծ`
դատարկ օրեր, դատարկ դեմքեր, դատարկ հարցեր...
Ես գրում եմ տողեր հոգնած ու նվաղուն,
ստեղծում եմ մեռնող խոտեր,
իսկ ձեր խոսքը ժայռ է ամուր`
ժամանակի խարտոցի դեմ ամուր կեցած,
գե՛տ է զուլալ,
որ միշտ պիտի մեր մեջ հորդեր,
սակայն իմ մեջ մանկությունից չեն փոխել հուն
ու կծկվել մնացել եմ`
անձնականիս տանիքի տակ լավ թաք կացած...
Նախատեցե՛ք ինձ, իմ հայրեր...
Մայրերը իմ թաց պաչերով իմ ճակատը կնիքեցին,
ու ասացին` գնա բալա,
ու բանալի ես չուզեցի,
և բանալին շորով պատած
պահում էին Խաչելության նկարի տակ`
այնպես զգույշ ու երկյուղով,
որ ո՞վ, ո՞վ կհամարձակվեր
կակազել թե`
ճշմարտության դեմքը պետք չէ ծածկել քողով...
Ահա ես ձեր տուն եմ եկել
ու ո՛չ մի դուռ չեմ գտնում բաց,
և բանալի չկա ձեռքիս,
շվարել եմ, չե՛մ կարենում «բացեք» հեգել
և գլուխս դռանն հենել ու կանգնել եմ արձանացած...
Նախատեցե՛ք, հայրեր,
Մաշտոց, Նարեկացի, Խորենացի
և պատիչներ` ամպե ճերմակ հոգիներով,
այս երերուն ու նվաղուն հոգին սնեք
ձեր խոսքերի ներհուն ուժով,
գոտևորե՛ք, հանեք ոտի՛,
որ վայր չընկնեմ վախկոտի պես,
երբ ժամը գա
Գարնանային Մեծ Որոտի...
Նախատեցե՛ք մեզ, մեր հայրեր...

ԲԱՆԱՍՏԵՂԾԸ
Մաքսիմ Ոսկանյանի պոեզիան հասկանալու համար ի՛ր գրքում եկեք փնտրենք իրեն: Ինչպիսի՞ն է նա` բանաստեղծր: Ահա նա` խոշոր քաղաքի խոշոր փողոցում` նման մորը կորցրած մի երեխայի: Ձուկ է` օվկիանոսի ափից երկրի ավազին ընկած: Խոսքի մեղու, որ բանաստեղծությամբ է պատրաստում իր մեղրահացր: Բացվել փորձող ծաղիկ, ծաղկի բաժակր գտած մեղու: Սիրո հիվանդ, որ ամոքում է փնտրում, թռչուն, որ պատեպատ է խփվում: Եվ վերջապես նա ճշմարտություն խոսող մանուկն է և երկրային տառապանք ճաշակած մի իմաստուն.

Պաճուճանքներ հարկավոր չեն մարտիկներին,
Սիրո աղբյուր գնացողին` գինովություն,
և թշվառին պետք չէ պահվել
փառքի շքեղ զգեստի տակ
ու հարդարվել պատշաճության կանոններով...
Այս ի՞նչ խաղ է,
ժեստերի տոն ու հոգու ողբ.
փլատակ եմ, բայց ապրում եմ հպարտությամբ ապարանքի.
ինձ քննում ու ինքս ինձնից
իմ երեսը շուռ եմ տալիս...
Այս ի՞նչ խաղ է,
չէ՞ որ ոչ ոք իմ փոխարեն չի նայելու
հայելու մեջ երկնային տառապանքի...

Ես երբեք չեմ հասկացել «Հոգևոր գրականություն» տերմինը: Իմ գրականության բոլոր լավագույն էջերր համարել եմ հոգևոր. իմ Նարեկացին, իմ Հովհաննես Թումանյանր, իմ Վահան Տերյանր, իմ Չարենցր, իմ Պարույր Սևակր, իմ Ռազմիկ Դավոյանն ու Հրաչյա Սարուխանր հոգևոր են ամեն էջի մեջ: Եվ երբ սուրբ եմ ասում, հենց նրանց էլ հիշում եմ: Հայ գրով գրված լավագույն էջերր քրիստոնեական են: Սակայն այսօր նեռր խոսում է մեր գրչակների գրքերի միջից: Արդեն ստեղծվել է անգամ սատանայապաշտական գրականություն… գրվում և պետական մրցանակներով քաջալերվում են անբարո գրքեր: Ահա ինչու առաջնահերթ հարց է ստեղծել քրիստոնեական գրականություն: Ես նրանց կողքին եմ, ովքեր աշխատում են այս նպատակի համար: ՈՒ հավատում եմ չարի, նենգի, ապաշնորհության դեմ պայքարի լավագույն ճամփան մեր արդի պոեզիայի քրիստոնեական արժեքների բարձրաձայնումն է:
Մաքսիմ Ոսկանյանի անունր այս շարքում անփոխարինելի է, նրա վաստակր անուրանալի:
Ես սիրում եմ Մաքսիմ Ոսկանյանի պոեզիան նաև այն բանի համար, որ Աստծո անունր անհարկի երբեք չի գործածել: Զրուցում է Հարազատ մեկի հետ, լույս է խնդրում լույս ունեցողից, խաղաղություն է ակնկալում օրհնություն շնորհողից առանց նրա անունր տալու: Եվ միայն բանաստեղծության ավարտին ենք հասկանում, թե ով էր այդ «Հարազատ մեկը», այդ «լույս ունեցողը», այդ «օրհնություն շնորհողր»: Աստված ներկա է բանաստեղծի ամեն մի տողում, նրա ամեն մի բառր լուսավորված է Աստծո լույսով, և Աստված հեռու չէ մարդուց, և Աստված ապրում է մարդու մեջ:
Գիտեմ, որ սխալվում եմ, բայց Աստծուն փնտրելիս երբեք երկինք չեմ նայել: Ես փնտրում եմ նրան իմ մոր ու իմ սիրելիների, իմ գրչակից ընկերների հայացքներում: Եվ բանաստեղծի հետ ես Էլ եմ կրկնում`

մի՛ թողեք վայր րնկնեմ, եղբայրնե՛ր.
Շփոթ քայլեր ունեմ, դողացող ծնկներ,
մի՛ թողեք վայր ընկնեմ, եղբայրներ,
հայացքս նվաղուն է,
մարդավայել խոսել չգիտեմ,
ընկել մնացել եմ փշերի մեջ.
թևատակերից բռնած բարձրացրեք ինձ,
եղբայրներ...
Նրա խոսքերի անուշ հաբերից ինձ խմեցրեք,
ճակատս պատեք ցողերով, որ սթափվեմ...
Ինձ օրհնության կաթի մեջ լողացրեք
ու ներսս լցրեք երգերի զանգակներով...
Մարմնիս ուռկանի մեջ ծնված ձուկ է իմ սիրտը,
պատռվել է ուռկանը
ու սիրտս Նրա մոտ է հիմա...
Եղբայրնե՛ր, Սիրո հիվանդ եմ,
Նրա մասին պատմեցեք,
Նրա անունը տվեք, որ ապրեմ...

Եվ դիմելով իմ ժամանակակցին ասում եմ հանդարտվի՛ր հպա՛րտ մարդ, խաղաղվի՛ր, անհանգիստ մարդ, դու ո՛չ մի բանի չես հասնելու, եթե Աստված չկամենա: Եվ դու, հա՛յ բանաստեղծ, դո՛ւրս արի մենության ու եսամոլության քո անմաքուր պատյանից, խոսի՛ր Նրա հետ, Աստծո մաքուր մտքերի ավիշր թող քո մեջ բարձրանա, նրան տեսնելու ցանկությունից աչքերդ թող ծաղկեն: Եթե հանձնվել, ապա միայն Նրա հոսանքին, եթե տրվել, ապա միայն Նրա իշխանությանր, լսու՞մ եք, ա՛յ կուսակցական ստրուկներ: Աստծո՛ անունր տվեք, որ տեղ հասնեք առանց վթարի: Թող ձեր մեջ չթափանցի աղմուկր կյանքի, և այլևս չզոհվե՛ն մեր սիրո ծիլերր:
Տե՛ր Աստված, դու օրհնության շապիկ հագցրու բանաստեղծներին, նրանց թևերն ամրացրո՛ւ և սովորեցրո՛ւ թռչել: Գիտե՞ք` որտեղից եմ խոսում ձեզ հետ: Մաքսիմ Ոսկանյանի գրքի հենց առաջին բանաստեղծության միջից...

Հ.Գ. Եկեղեցով իմ եղբոր Աարգսի ծանր վշտի պահին գրկել Էի իրեն ու փորձում Էի ամոքել ու չէի կարողանում: ՈՒ մեկ էլ երևաց Մաքսիմը: Մոտեցավ, երկու խոսք ասաց, ու հանկարծ վշտի միջից երևաց Աստծո լույսր: Տե՛ր Աստված, այս ի՞նչ բառեր ես սովորեցրել ՔՈ ԲԱՆԱՍՏԵՂԾԻՆ...

Դիտվել է՝ 3883

Մեկնաբանություններ