Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Սերբիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Կոսովոյի անկախությունը չճանաչելու համար

Սերբիայի նախագահը շնորհակալություն է  հայտնել Հայաստանին՝ Կոսովոյի անկախությունը չճանաչելու համար
12.10.2014 | 14:49

Պաշտոնական երկօրյա այցով Հայաստանում գտնվող Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը այսօր նախագահական գրասենյակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Կոսովոյի անկախությունը չճանաչելու համար։

Սերբիան հաջորդ տարին նախագահելու է ԵԱՀԿ-ում: Նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում նշել է, որ իր սերբ գործընկերոջը ծանոթացրել է ղարաբաղյան հակամարտության վերջին զարգացումներին և ավելացրել, որ չնայած Սերբիայի կողմից Կոսովոյի չճանաչմանը, Սերբիան ուղիղ բանակցություններ է վարում Կոսովոյի հետ։ Նա նաև ավելացրել է, որ ժամանակակից աշխարհում այլևս անհնար է ձևացնել, որ կոնֆլիկտային իրավիճակներում ձևավորվող իշխանությունները գոյություն չունեն: «Դրա այլընտրանքը քաոսն է»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ հայ-սերբական բարեկամությունը ունի խոր արմատներ ու պատմություն, և Երևանի ու Բելգրադի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը 20 տարվա պատմություն ունի արդեն, ինչը երկու պետությունների ղեկավարները պատրաստվում են նշանավորելու երկու պետությունների մայրաքաղաքներում դեսպանատների բացմամբ:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Սերբիայի նախագահի այցը նոր խթան կհանդիսանա հայ-սերբական քաղաքական երկխոսությանը և երկկողմ համագործակցության օրակարգն առաջ մղելու գործին:

Դիտվել է՝ 762

Մեկնաբանություններ