06.07.2019|
13:51
«Ժամանակը» գրում է. «Սևանա լճում իրավիճակը աղետալի է: Շրջակա միջավայրի նախարարությունն իր և իշխանությունների վրայից պատասխանատվությունը գցելու նպատակով ներկայացրել է լճի ծաղկման պատճառների մի ամբողջ ցանկ, որի հիմնական իմաստը ցույց տալն է, որ տեղի ունեցածը օբյեկտիվ և իշխանության կամքից անկախ է, կլիմայական փոփոխություններ, տեղումների սակավություն, քամիների ինտենսիվություն և այլն: