«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Որպես կոլխոզնիկ տղա, ինչ մտածում՝ ասում է

Որպես կոլխոզնիկ տղա, ինչ մտածում՝ ասում է
21.08.2024 | 21:02

Այդպես էլ չհասկացա, թե Լուկաշենկոյի ասածի մեջ ինչն էր սխալ։

Եթե որևէ մեկը գիտի, թե հայերն ում են պետք, խնդրում եմ տեղեկացնի։

Նույն կերպ բելառուսները ոչ ոքի պետք չեն, նաև՝ ամերիկացիները, ռուսները, արաբները…

Անհանգստացել են նրանք, ովքեր ցանկանում են մեզ համոզել, որ մենք ամերիկացիներին են պետք, որպես այդպիսին, այլ ոչ թե որպես ռազմամիս՝ իրենց թշնամիների դեմ։

Չկան բարեկամներ ու թշնամիներ, կան շահեր և տվյալ կոնկրետ պահին շահերի համընկնում կամ՝ հակառակը։

Ինչ վերաբերում է Լուկաշենկոյին, ապա, որպես կոլխոզնիկ տղա, ինչ մտածում է՝ ասում է։ Մեր կոլխոզնիկն էլ է ինչ մտածում՝ ասում, ուղղակի մտածողության հետ խնդիրներ ունի։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 798

Մեկնաբանություններ