«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Սա խաղաղության գործընթաց չէ, այլ՝ շարունակվող կապիտուլյացիա

Սա խաղաղության գործընթաց չէ, այլ՝ շարունակվող կապիտուլյացիա
19.04.2024 | 18:24

Սահմանին ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Այս մասին հաղորդում է ԱԳՆ-ն։ Հանդիպման ընթացքում հանձնաժողովների պայմանավորվածությունները Հայաստանի համար շատ վտանգավոր դրույթներ են պարունակում։

Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ)- Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ)-Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ)-Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ)-Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Բաղանիս-Այրումի հենց կողքով է անցնում Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը, Բաղանիս-Այրումի տարածքը Ադրբեջանին հանձնելուց հետո այդ ճանապարհով երթևեկը վտանգվելու է, Նոյեմբերյան-Իջևան տրանսպորտային հաղորդակցությունը խաթարվե;ու է: Բաղանիս-Այրումի հանձնումով 30 տարի ամրացված բազմաթիվ մարտական դիրքեր, որոնք գտնվում են Բաղանիս-Այրումից վերև, ավելի առաջ, հանձնվելու են։

Կողմերը պայամավորվել են նաև շարունակել սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ ներառյալ անկլավների և էքսկլավների հետ կապված հարցերը: Դա նշանակում է , որ հաջորդ փուլում Ադրբեջանին են հանձնելու Վերին Ոսկեպարը` Յուխարի Ասքիպարան, Բարխուդալուն, Սոֆուլուն, Տիգրանաշենը՝ Քյարքին։ Ադրբեջանական զինուժը օկուպացրել է Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզերից շուրջ 300 քառակուսի կիլոմետր տարածք, Տավուշի մարզից մոտ 10 հազար հեկտար, դրանք, ինչպես նաև Արծվաշենը, 30 տարի գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ, նման պայմաններում Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելը շարունակվող կապիտուլյացիա է։ Կապիտուլյացիա,որը Նիկոլ Փաշինյանը «հորով -մորով է անում»՝ Տավուշի սահմանագոտու բնակիչների հետ հանդիպումներով։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1545

Մեկնաբանություններ