ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը սոցցանցում գրել է, որ ո՛չ Եվրոպան, ո՛չ Բայդենի վարչակազմը, ո՛չ ուկրաինացիները հաղթելու շանս չունեին։ «Ո՞րն է ՈՒկրաինայի պլանը՝ մեկ այլ օգնության փաթեթ։ Արդյո՞ք գիտակցվում է իրականությունը տեղում՝ ռուսների թվային գերազանցությունը, եվրոպացիների սպառված պաշարը կամ նրանց ավելի սպառված արդյունաբերական բազան: Ռուսներն ՈՒկրաինայում ունեն հսկայական թվային առավելություն, և այդ առավելությունը կմնա՝ անկախ արևմտյան օգնության հետագա փաթեթներից»,- շեշտել է Վենսը։               
 

Քաղաքական մոլլաների խրախճանքը

Քաղաքական մոլլաների խրախճանքը
03.03.2024 | 16:07

Արյունոտված հողս հիմա՝

նողկանքի մեջ գիշեր ու զօր,

խուլ տնքում է ենիչերու

ոտքերի տակ ահասարսուռ։

Շղթայակապ, կյանքով գերու,

զինաթափված ու վիրավոր,

խռով է և շնչից գարնան,

ծաղիկներից` ալ ու բոսոր:

Գետակների խոխոջն անգամ,

արեգակի շողը պայծառ,

թռչունները համերգաձայն

ու երեկոն հեզահամբույր

չեն փարատում հոգին նրա

ոսոխների հրեշավոր

ոճիրներից մահավկա

ու աշխարհից ստապատիր։

Վհուկների կամքով ահա

շեն տներն են դարձել ավեր,

օրորոցներն` առանց կանչեր,

Ամարասը` անուխտավոր։

Աստվածատուր հողի վրա

էլ չի հնչում Հայոց բարբառ,

այլ մոլլաներն ավարառու

կործանում են վանք ու տաճար։

Իսկ աշխարհիս տերերն ագահ

զվարթաձայն խնջույքներում,

քաղաքական բեմի վրա

աճուրդի են հանել անհուն

Հայ հայրենիքն հերոսական։

Արյունոտված հողս հիմա՝

նողկանքի մեջ գիշեր ու զօր,

խուլ տնքում է ենիչերու

ոտքերի տակ ահազարհուր։

Խոսրով Խլղաթյան

3.03.2024թ.

Դիտվել է՝ 6848

Մեկնաբանություններ