06.03.2013|
20:46
«ՈՒրբաթ» մամուլի ակումբի հյուրն այսօր երգիչ-երգահան Ռուբեն ՀԱԽՎԵՐԴՅԱՆՆ էր: Մարտի 8-ին և 9-ին «Մեցցո Կլասիկ Հաուս Քլաբում», 18-ին՝ «Արամ խաչատրյան» համերգասրահում Ռ. Հախվերդյանը հանդես է գալու մենահամերգով: Երգացանկում հին ու նոր երգերից զատ կլինեն նաև երկու երբևէ չհնչած երգ: Մի երգը գրվել է 12 տարում, մյուսը՝ «Արտագաղթը», 7 տարում: Ռ. Հախվերդյանի խոսքով՝ իր երգերը շատ դանդաղ են գրվում: Սպասվելիք համերգային ծրագրերի մասին կարճ անդրադարձին հաջորդեց լրագրողների հետ հարցուպատասխանը, որն, իհարկե, այնքան էլ երաժշտական չէր: Երգահանը խոսեց հետընտրական զարգացումների մասին ու բացատրեց, թե ինչու է սատարում հենց Րաֆֆի Հովհաննիսյանին: Եվս մեկ անգամ ընդգծեց, որ հանրահավաքի ժամանակ իր հնչեցրած «ադրբեջանական գավառ» արտահայտությունը հասարակ ղարաբաղցիներին չի վերաբերում: