Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հեռախոսազրույցի ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հայտարարել է, որ Չինաստանը և Մեծ Բրիտանիան պետք է մնան որպես ամուր գործընկերներ, ամրապնդեն երկխոսությունն ու համագործակցությունը, կայուն և փոխշահավետ չին-բրիտանական հարաբերությունների միջոցով օգուտներ բերեն միմյանց և աշխարհին: Նա ընդգծել է, որ Չինաստանը պատրաստ է իրավահավասար երկխոսություն վարել Մեծ Բրիտանիայի հետ՝ չին-բրիտանական հարաբերությունների հիմնական երանգը փոխշահավետ դարձնելու ուղղությամբ։                
 

«Հարցրի ինքս ինձ` ինչպե՞ս են իմ մասին իմացել, ինչպե՞ս է իմ ձայնը հասել նրանց»

«Հարցրի ինքս ինձ` ինչպե՞ս են իմ մասին իմացել, ինչպե՞ս է իմ ձայնը հասել նրանց»
21.09.2012 | 15:21

Սեպտեմբերի 24-ին «Մոսկվա» կինոթատրոնում կնշվի թուրքահայ երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուի «Սիբիլ» ալբոմի շնորհանդեսը: Սկավառակի համար հստակ գին սահմանված չէ, յուրաքանչյուր ոք վճարելու է այնքան, որքան կամենում է: Վաճառքից գոյացած գումարը տրամադրվելու է երեխաներին:

Մեզ հետ զրույցում երգչուհին նշեց, որ ալբոմը կազմված է 12 երգերից («Նամակ», «Տեր ողորմյա», «Կիլիկիա»): «Սիբիլը» նրա առաջին ձայնասկավառակն է: Դրանից առաջ ընդհանուր ալբոմներում երգեր ունեցել է, բայց ոչ անձնական:
Թուրքահայ երգչուհու կատարմամբ հայերեն երգերը որտե՞ղ են ավելի մեծ արձագանք գտնում` Հայաստանո՞ւմ, թե՞ Թուրքիայում: Այս հարցին երգչուհին դժվարանում է պատասխանել: «Տարվա ընթացքում աշխարհի բոլոր կողմերից նամակներ եմ ստացել` հայաստանցիներից, թուրքահայերից և աշխարհասփյուռ հայերից, ինչը մեծ զարմանք է պատճառել ինձ: Հարցրի ինքս ինձ` ինչպե՞ս են իմ մասին իմացել, ինչպե՞ս է իմ ձայնը հասել նրանց»,- ասում է նա:
Հիշեցնենք, որ թե՜ մեզ մոտ, թե՜ Թուրքիայում լայն քննարկման արժանացավ Հովհաննես Շիրազի «Նամակ» բանաստեղծության հիման վրա գրված առաջին հայերեն երգը, որը հնչեց Թուրքիայի առաջատար երաժշտական հեռուստաալիքներով: Իսկ թուրքական «Սաբահ» պարբերականին տրված հարցազրույցում Սիբիլն ասել էր, որ հնարավոր ամեն բան կանի Թուրքիայում հայերենի պահպանման համար, նշել, որ երազում է մի օր Անիի ավերակներում հարյուրամյա հայկական ժողովրդական երգ կատարել: Խոսքը «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգի մասին է:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 9758

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ