Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Այսպես շարունակվելու դեպքում, տեսանելի ապագայում Հայաստանն ամենաքիչը կանվանափոխվի

Այսպես շարունակվելու դեպքում, տեսանելի ապագայում Հայաստանն ամենաքիչը կանվանափոխվի
02.03.2024 | 10:41

Գիտեք, որ Հայաստանում շատ հնդիկներ կան, որոնք արդեն «գրավել են» տնտեսության մի շարք ոլորտներ: Չգիտեմ` լա՞վ է դա, թե՞ վատ: Խնդիրն այլ է:

Ուրեմն, մինչ օրս Հայաստանում աշխատող հնդիկների զգալի մեծամասնությունը տղամարդիկ էին: Դա նշանակում էր, որ վերջիններս Հայաստան «խոպան էին» եկել, հետևաբար, հետ էին վերադառնալու իրենց Հայրենիք:

Այսօր հայաստանյան շատ խոշոր հիմնարկում սեփական աչքերով տեսա աշխատող մեծ թվով հնդիկ կանանց: Դա նշանակում է, որ «խոպանի» դարաշրջանն ավարտվել է, իսկ հնդիկ «խոպանչիներն» այլևս Հայրենիք չեն վերադառնալու, փոխարենն իրենց կանանց և երեխաներին են Հայաստան կանչում:

Այժմ պատմեմ, թե ինչ է լինելու հետո:

Նախ հնդիկները պետք է տնավորվեն:

Ամեն ընտանիքում մեծ թվով երեխաներ կլինեն, որոնց դպրոց է անհրաժեշտ և ուսուցիչներ, հետևաբար իրենց ընտանիքներով հանդերձ, Հայաստան կժամանեն նաև հնդիկ ուսուցիչները:

Բոլոր այդ մարդկանց անհրաժեշտ կլինի բուժսպասարկում, հետևաբար, Հայաստան կժամանեն կամ բժշկականն ավարտելուց հետո Հայաստանում կմնան հնդիկ բժիշկները: Այդքան ժողովրդին պետք է կերակրել և, ըստ այդմ, կբացվեն հնդկական ծագում ունեցող մթերային խանութներ, գործարաններ, ենթակառուցվածքներ: Թվարկածս կառույցներում ևս կաշխատեն Հնդկաստանից ժամանած մասնագետները: Նրանք կրկին ամուրի չեն լինելու:

Հայաստանյան հնդիկների հոգևոր պահանջները բավարարելու համար Հայաստանում կկառուցվեն հոգևոր կենտրոններ, որտեղ ամբողջ աշխարհից հնդիկների ուխտագնացություն կկազմակերպվի:

Չգիտեմ` լա՞վ է դա, թե՞ վատ: Միայն գիտեմ, որ այսպես շարունակվելու դեպքում, տեսանելի ապագայում Հայաստանն ամենաքիչը կանվանափոխվի:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1894

Մեկնաբանություններ