«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Շատ եք հարցնում Գյուրջիևից, կարդացեք

Շատ եք հարցնում Գյուրջիևից, կարդացեք
06.12.2023 | 10:13

Իմ աշխատանքի նպատակը, սիրելի ժողովուրդ, զուտ ինֆորմացիան չէ, որը գուգլներում էլ կա, այլ վերլուծությունը, թե ինչպե՞ս պատահեց, և ո՞ր ուղղությամբ գնաց հայի գենն ու դաստիարակությունը, որ դրսի համար դարձան մեծեր, ներսի համար՝ գրեթե անպետքական՝ սկսած մեծահարուստ աշխարհահռչակ բարերարներից, մինչև փիլիսոփաներ ու գիտնականներ, ռազմական գործիչներ ու արվեստագետներ, որոնք ծառայեցին բոլորին, բացի՝ Հայից։

Ահա թե որտեղ էր պետք փնտրել Հայի հազարամյա տևողությամբ դժբախտության պատճառը․ միշտ էլ լավն ենք եղել, բայց ավաղ՝ միայն ուրիշ ազգերի համար․․․

Ահավասիկ, ևս երկուսը, գրեթե հասակակիցներ՝ վեց տարվա տարբերությամբ՝ ամենամիստիկ ու առեղծվածային հայը, ում ականջ էին դնում Հիտլերն ու Ստալինը և իր շրջանի ամենաազդեզիկ հայը՝ մասոնական օթյակների հիմնադիր մագիստր՝ «ռուսական Ռոքֆելերը»։

Եվ այսպես, նա հայոց մատյաններում միստիկ երևույթներ էր որոնում, ու մի օր, նրա ձեռքն ընկավ գրաբար հայերենով մի մատյան, որը պատմում էր հազարամյակներ առաջ Բաբելոնում գործած մի ընկերակցության մասին: Սա դարձավ սկիզբ, և Գեորգի Գյուրջիևը տարվեց միստիկ փիլիսոփայությամբ։

Նա սկսեց հին հայկական փիլիսոփայությունից, ապա անցավ Գիլգամեշին, միջագետքյան քաղաքակրթությանը, ապա եվրոպական միստիկ փիլիսոփայությանը:

Նա մի քանի գաղտնի ընկերությունների և միաբանությունների անդամ էր: Այդ ժամանակաշրջանում էլ հենց հանդիպեց Իոսիֆ Ստալինին և սովորեցրեց նրան իր մոգական պարերն ու հաղորդակից դարձրեց մոգական երաժշտությանը:

1920 թ-ին Գյուրջիևը աշակերտների հետ տեղափոխվեց Ֆրանսիա, որտեղ Ֆոնտենբլոյի մոտակայքում գնեց Ավոն ամրոցն ու հաստատվեց այնտեղ: Շատ չանցած նա աներևակայելի ճանաչում ստացավ, ու թեև շատերը նրան շառլատան, սուտասան ու խաբեբա էին անվանում, բայց նրա մոտ ողջ Եվրոպայից և ԱՄՆ-ից մարդկանց մեծ հերթեր էին գոյանում: Բնականաբար հոգևորականները և ոչ միայն նրանք, Գյուրջիևին մեղադրեցին սատանիզմի և կախարդության մեջ:

Մինչ այդ Պոլսում Գյուրջիևն ու Բեհբութովը ծանոթացել էին Ռուդոլֆ ֆոն Զեբոտենդորֆի հետ, ով «Տուլեի հանրություն» գաղտնի կազմակերպության հիմնադիրներից էր, որտեղ էլ մշակում էին ապագա գերմանական երրորդ ռեյխի աշխարհայացքը և մտորում իդեալական մարդու կերպար ստեղծելու մասին: Կան վկայություններ այն մասին, որ Գյուրջիևը 1920-ական թթ-ին հիպնոսի դասեր է տվել Ադոլֆ Հիտլերին ու հենց Գյուրջիևի խորհրդով է հայկական հավերժախաչը դառնում գերմանական ռեյխի խորհրդանիշը:

Գյուրջիևյան մեթոդն իր մեջ միավորում է մեթոդներ, որոնք օգտագործում են ֆաքիրները, քրմերը, յոգերը և քրիստոնյաները, ինչը նաև կոչվում է Գյուրջիևի «Չորրորդ ՈՒղի»։

1949 թ-ի դեկտեմբերի 29-ին Փարիզում Գյուրջիևը զոհվեց ավտովթարից ու թեև շատ արագ էր վարում մեքենան, սակայն շատերը համոզված էին, որ դա պատահական վթար չէր, այլ կանխամտածված սպանություն...

Նույն շրջանում՝ 1872 թ-ին, Լիանոսյանների ընտանիքում ծնված Ստեփանը, տակավին երեսուն տարեկանում կդառնա «Ռուսական Ռոքֆելեր» ու Ռուսական Կայսրության խոշորագույն նավթային մագնատը։

Մեծ ներդրումների հաշվին Լիանոսյանի ընկերությունը կարճ ժամանակում դարձավ նավթ արտադրող խոշորագույն ընկերությունը Բաքվում։

Այդ ժամանակահատվածում Լիանոսյանը ընտրվում է Բաքվի քաղաքային խորհրդի ու Բաքվի բորսայի խորհրդի անդամ։

1912 թ-ի հուլիսի 28-ին Լոնդոնում հիմնադրվեց Ռուսական գլխավոր նավթային միությունը կամ՝ «Օյլ» - ը։ Շատ շուտով «Օյլը» կդառնա աշխարհում մեծությամբ երրորդ ընկերությունը։

1920 թ-ին Փարիզում, որտեղ արդեն Գյուրջիևն էր , Լիանոսյանը Պ.Ռյաբուշկինսկու, Գ.Լ. Նոբելի, Ն.Խ. Դենիսովի, Պողոս ու Աբրահամ Ղուկասյանների հետ միասին հիմնեց ռուսական առևտրա-արդյունաբերական ու ֆինանսական միություն՝ «ՏորգՊրոմը», որը զբաղվում էր ռուսաստանցի գործարարների շահերի պաշտպանությամբ Ֆրանսիայում։

Ստեփան Լիանոսյանը հանդիսացել է մի շարք մասոնական օթյակների անդամ։ Նա հիմնել է «Հերմես» մասոնական օթյակը, որը գործել է 1924-1931թթ-ին։ Հանդիսացել է հիմնադիր ու պատվավոր անդամ «Յուպիտեր» օթյակի։ Հանդիսացել է «Լոտոս» օթյակի անդամ ու պատվավոր վարպետ՝ Մագիստր։

Նա նաև եղել է Ֆրանսիայի մեծագույն՝ «Աստրեա #500» օթյակի անդամ, իսկ 1935 թ-ից օթյակի ղեկավար կազմի անդամ՝ անցնելով 15-ից 18-րդ աստիճանները։ Պուտիլովի ու Կանդաուրովի ներկայացմամբ 1922 թ-ի նոյեմբերի 11-ին բարձրացվել է երկրորդ, իսկ 1923 թ-ի մայիսի 26-ին՝ երրորդ աստիճանի։ Կյանքի վերջին օրերին նրան շնորհվել է «Ռուսական հատուկ խորհուրդ» օթյակի 33-րդ աստիճան։

Նույն 1949-ին, նույն Փարիզում, Գյուրջիևից մի քանի ամիս առաջ՝ օգոստոսին, մահացավ «Ռուսական Ռոքֆելեր», մասոնական օթյակների հիմանդիր մագիստր Ստեփան Լիանոսյանը՝ հսկայական կարողությունները թողնելով մասոններին․․․

Էդուարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Հ․Գ․

Ոչինչ չփոխվեց դարերով՝

Մանթաշյանն ու Պողոս Նուբարը սիրեցին Փարիզը, Միքայել Արամյանցը կառուցեց Թիֆլիսի կեսը, Գյուլբենկյանը խռովեց իր ժողովրդից ու թաքնվեց Պորտուգալիայում, իսկ

Հայաստանում...

.․․իսկ Հայաստանում սով էր, եղեռն էր, որբություն ու ճիչ էր: Աղետը եկել էր ու մնացել գլխներին, բայց, ինչպես այսօր, հայը խառն էր ամենքին մեղադրելով, միայն թե ոչ՝ ինքն իրեն...

Լուսանկարներում՝ Գեորգի Գյուրջիևը և Ստեփան Լիանոսյանը

Դիտվել է՝ 2027

Մեկնաբանություններ