Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Եթե պրոպագանդայով ուռճացված «միջանցքի» խայծը կուլ չտրվեր, Հայաստանն այդ երթուղով կապվում էր և՛ Ռուսաստանի, և՛ Պարսից ծոցի երկրների հետ

Եթե պրոպագանդայով ուռճացված  «միջանցքի»  խայծը կուլ չտրվեր, Հայաստանն այդ երթուղով կապվում էր և՛ Ռուսաստանի, և՛ Պարսից ծոցի երկրների հետ
07.10.2023 | 08:40

Տեսա՞ք, թե ինչպես ձեր իսկ ձեռքով հայաթափեցին Արցախը, Հայաստանն էլ դարձրին անկլավ:

Ձեր եմ ասում, որովհետև կոնկրետ ես, բազմիցս եմ գրել՝ «Զանգեզուրի միջանցքը» «Коммерсантъ» թերթի հորինվածքն է:

Կուլ տվեցի՞ք այդ խայծը:

Ձեր սուվերենության խախտում համարեցիք այն, որ այդ երթուղու անվտանգության վերահսկողությունը ռուսական ՖՍԲ -ի վրա էր դրվելու:

Դա ձեզ վրդովեցրեց, բայց որ Հայաստանի սահմաններն Իրանի ու Թուրքիայի հետ նույն ռուսական ՖՍԲ -ի սահմանապահներն են հսկում, բնական է, ձեզ չի վիրավորում:

Կուլ տվեցիք միջանցք կոչվող խայծը ու փակել տվեցիք Լաչինը:

Հասաք նրան, որ Արցախում ապրողը միայն այնտեղից հեռանալ երազեր:

Դու՛ք դատարկեցիք Արցախը:

Քանի՜ անգամ եմ գրել` ռուսական զինուժն Արցախում

բնակչության անվտանգության ու Լաչինի միջանցքով ազատ երթևեկի համար պատասխանատվություն չի կրում:

Չէ՛, էլ ո՜նց կլինի, դուք այդպես չէիք մտածում:

Մինչև Պուտինը երեկ չհաստատեց, որ ճիշտը ես էի:

Արցախի հայաթափումից հետո, այսօր Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Նախիջևանը Ադրբեջանի հետ Իրանով կապող երթուղու հիմնարկեքն է կատարում:

Վայելեք:

Հայաստանը դարձրիք անկլավ: ՈՒ ինչքան կարող եք արագացրեք ՌԴ-ի հետ հարաբերությունները վատացնել, մինչև կտրեք Լարսի պորտալարը:

Դե հաճելի կլինի Թուրքիային աղաչելը, որ ճամփա տա:

Այնինչ, եթե պրոպագանդայով ուռճացված «միջանցքի» խայծը կուլ չտրվեր, Հայաստանն այդ երթուղով կապվում էր և՛ Ռուսաստանի, և՛ Պարսից ծոցի երկրների հետ:

Իսկ Արցախն էլ հիմա հայաթափված չէր լինի:

Շարունակեք նույն ոգով:

Հանուն Արցախի ու հանուն Հայաստանի գոռալով կործանեք նաև Հայաստանի պետականության ծվենները, ինչպես Արցախում կործանեցիք:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1740

Մեկնաբանություններ