«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Արածե՛ք, ոչխարներ, կյանքը կարճ է

Արածե՛ք, ոչխարներ, կյանքը կարճ է
08.09.2023 | 20:54

80 տարի առաջ այս օրը Կարմիր Բանակն ազատագրեց Դոնբասը նացիստներից:

1943-ից 80 տարի անց ռուսական բանակը զբաղված է նույն գործով՝ նացիստներից մաքրում է Դոնբասը, այն տարբերությամբ, որ այս անգամ ռուսների հետ չեն հայերը, ղազախները (1936-ին իրենց էթնոնիմը ստացած), վրացիները և մյուսները:

Ավելին, այսօր Դոնբասի ազատագրմանը խանգարում են բոլորը:

Հայաստանի քաղաքական ղեկավարությունն աղոթում է ռուսների պարտության համար, ժողվարչապետի կնգան են ուղարկում Կիև, այդ խայտառակությունն էլ իր արևին խաղաղասեր ճառեր է արտասանում, ինչ-որ նվերներ հանձնում դպրոցներին բանդերական լակոտների համար, հանդիպում Բլինքենի հետ…

Իհարկե, Դոնբասն էլ կմաքրվի, ՈՒկրաինան էլ ամբողջությամբ: Ղռերի չտես բոշա Հակոբյան Աննայի նվերներն էլ կմնան անպիտան:

Եվ ի՞նչ տեղի կունենա դրանից հետո:

Կարծում եմ, մոտ ապագայում մենք ականատեսը կլինենք խմբակային անկյուն կանգնելու տեսարանին, երբ ԱՊՀ բոլոր ղեկավարները, մեկը մյուսի գլուխը ջարդելով, հերթ են կանգնելու Վլադիմիր Պուտինի ընդունարանում անկյուն կանգնելու համար:

Հատկապես ակտիվ կլինի այդ գործում ՀՀ ժողվարչապետի ամենամոտ կոլեգան՝ Ալիև էֆենդին, նրանից հետ չի մնա Տոկաև էֆենդին, որի անիմաստ կյանքը 2022-ի հունվարին փաստացի փրկեց Նոր Հայաստանի ժողվարչապետը:

Ի՞նչ ասեմ:

Փոքր ինչ ձևափոխելով դասականին, ասեմ. արածեք, ոչխարներ, կյանքը կարճ է: Քիչ մնաց ձեր երկնագույն երազանքներին, էլ ավելի քիչ մնաց ձեր դեգեներատ քաղաքական պրոյեկտներին ու նպատակներին, որոնք ձախողված էին ի սկզբանե, սակայն դուք դա չէիք գիտակցում՝ լինելով կատարյալ ոչխարներ:

ՈՒկրաինայում ռուսական բանակն արդեն սատկեցրել է 800 հազար բանդերական, չհաշված հաշմանդամներին, շատ շուտով բանդերականները կվերջանան, և Վլադիմիր Պուտինը դեկոմունիզացիայի պրոցեսը կտեղափոխի ԱՊՀ այլ երկրներ, քանզի դա է պահանջում նրանից պատմական զարգացման օբյեկտիվ պրոցեսն ու տրամաբանությունը: Եվ, անհարգելի ոչխարներ, այսօրվանից մտածեք, թե ինչ եք ասելու Պուտինին անկյուն կանգնելուց, ինչ պոզա եք ընդունելու, որ ձեր ասածը տպավորիչ լինի, ինչ երգեր եք երգելու, ինչպես եք արդարանալու:

Ուզում եմ հավատալ, որ Վլադիմիր Պուտինը, լինելով ПГУ (СВР)-ի սպա, չի կրկնի Ալեքսանդր Առաջինի, Նիկոլայ Առաջինի, Ալեքսանդր Երկրորդի և, ամենակարևորը՝ Իոսիֆ Ստալինի ճակատագրական սխալները:

Այսօր չենք հասկանում, թե ինչ գործ ունի աշխարհի քարտեզի վրա Ֆինլանդիա կոչվող պետությունը, որը պիտի իր անիմաստ գոյությունը դադարեցներ դեռ 1944-ին, գոնե Լենինգրադի բլոկադայի և հայրենական պատերազմն իր տարածքից սկսելու համար (Մեծ Հայրենականը հունիսի 22-ին չի սկսվել, թե ինչու սովետական պատմագրությունն ընտրեց այդ ամսաթիվը՝ դժվար է ասել, Մեծ Հայրենական պատերազմը սկսվեց 1941 թվականի հունիսի 21-ին Ֆինլանդիայի տարածքից՝ գերմանական զորքերի լայնածավալ հարձակումով ողջ զինուժի կիրառմամբ), այսօր չենք հասկանում, թե ինչու մեկ միլիոն քառակուսի կիլոմետր տարածք տրվեց դեմոկրատական Ղազախստանին՝ Ցելինոգրադ քաղաքի հետ միասին, որն այսօր Աստանա է կոչվում և հանդիսանում է այդ արհեստական պետության մայրաքաղաք: Մի խոսքով, շատ բան չենք հասկանում: Բայց հուսանք, որ առաջիկայում շատ բան կհասկանանք, երբ կասկածելի պետություններին բռնի ուժով սկսեն ինչ-որ բաներ բացատրել…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1414

Մեկնաբանություններ