Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Առաջ և հիմա

Առաջ և հիմա
05.09.2023 | 22:01

Առաջ աշխարհը կառավարում էին խելացիները:

Դա դաժան էր:

Խելացիները բթամիտներին պարտադրում էին սովորել: Բութերի համար ծանր էր:

Հիմա աշխարհը կառավարում են բութերը:

Սա ազնիվ է, որովհետև բութերն անհամեմատ շատ են:

Հիմա խելացիները սովորում են խոսել այնպես, որ բութերին հասկանալի լինի:

Առաջ տառապում էին բութերը: Հիմա տառապում են խելացիները:

Տառապանքը դարձել է քիչ, որովհետև խելացիները գնալով դառնում են ավելի ու ավելի քիչ:

Միխայիլ ԺՎԱՆԵՑԿԻ

Թարգմանությունը`

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ

Դիտվել է՝ 16803

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ